Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 33
վերակենդանացնել արժեքային հին համակարգը և այն կրող
մարդուն:
Շարժման նախաձեռնողները որպես վերակենդանացման
ենթակա փուլ ընդունեցին Սրբազան հռոմեական կայսրության
շրջանը, երբ կայսրերը ծագումով գերմանացիներ էին, իսկ որպես
հիմնային ճանաչվեց հին արիական արժեքային համակարգը:
Նրանք
գտնում
պահանջվող
էին,
որ
հանրային
վերափոխումն
գիտակցության
իրականացնելու
համար
անհրաժեշտ է հասարակության առջև դնել համամոլորակային
չափանիշների
մի
գերխնդիր
և
այդ
գերխնդրից
բխող
մեսիականության հավատ ներարկել հասարակությանը. նման
պարագայում
հասարակությունը
գերկոնսոլիդացնում
է
իր
ուժերը, և ներքին պրոբլեմները լուծելը դառնում է դյուրին:
Գերմանական
հանրության
համար
նման
գերխնդիր
գտնելու նպատակով նրանք մանրակրկիտ ուսումնասիրեցին
արիական ժողովուրդների անցյալը և ստեղծեցին դիցաբանական
մի համակարգ:
Արարումն ավարտված չէ,-գտնում էին նրանք:- Մարդը
մոտենում է վերափոխման նոր փուլի:
Երկրի ընդերքից դուրս
կգան գիգանտները և նոր կարգ կհաստատեն: Ողջ կմնան
ժողովուրդներից քչերը, նրանցից էլ` ընտրյալ անհատները միայն:
Նո’ր մարդիկ կառաջանան, արարչագործական ավյունը կտրվի
նրանց, նրանց հոգին կընդլայնվի Տիեզերքի ողջ չափով, մարդը
նորից կդառնա մարդ-աստված, և կյանքից կարտաքսվեն բոլոր
արատները, որ հատուկ են ցածր տեսակներին: Մարդը կդառնա
աննկուն ու հրեղեն, ում նաև տարերքը կլինի ենթակա: Բոլոր այն
ժողովուրդները,
ովքեր
չեն
գիտակցի
սա
և
ինքնակամ
33