տիեզերական կարգի իրականացնող:
Ռուսաստանը պիտի ընկալվի որպես աշխարհաստեղծման միակ հնարավոր կառույց, ինչպես ժամանակին Հռոմն էր, իսկ ռուսները` որպես աստվածների կողմից ընտրյալ ժողովուրդ, կամ էլ կայացող նոր աստվածների սերունդ: Ռուսականությունը պիտի հավասարեցվի աստվածայնությանը: Անցյալի նշանավոր ռուս մարդիկ, համաձայն էվգեմերիստական ավանդույթների, պիտի հայտարարվեն որպես ազգի հովանավորող աստվածներ: Այսպես` Սուվորովը` պատերազմի աստված, Պուշկինը` պոեզիայի, Գլինկան` երաժշտության աստված և այլն: Հարկավոր է ստեղծել պաշտոնական ռուսական պաշտամունք, որին մասնակցելը պիտի լինի խիստ պարտադիր: Անհրաժեշտ է հիմնել քրմական համակարգ, իշխանական կառույցներն օժտել սակրալ գործառույթներով ու սրբազան կարգավիճակով:
Ազգային գաղափարախոսություն որոնող ռուսական էլիտայի մի հատված այն կարծիքին է, որ Ուղղափառությունն իր ներկա վիճակով պահանջված կառույց չէ, « քանի որ այն հնազանդ է ու կլինի բոլոր իշխանություններին: Միայն պետությունից իրապես անկախ, ուժեղ և խիստ ուղղափառ եկեղեցին կբացի մեծ հեռանկար »: Նման պայմաններին բավարարող Ուղղափառությունն արդեն կարող է դառնալ բավականին դինամիկ ազգային գաղափարախոսություն:
Իսկ դրա համար հարկավոր է ռուսական ուղղափառ կայսրությունը ներկայացնել որպես ճշմարիտ հավատքի կրողի և պաշտպանի. այս գաղափարն իր հերթին կարող է ունենալ միավորիչ ուժ: Ռուսաստանն այդ դեպքում կընկալվի որպես ամրոց Չարի ճանապարհին, ամրոց, որը խոչընդոտում է Հակաքրիստոսի ի
31