Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 29

Հռոմ», «Ինքնակալություն-ուղղափառություն- ժողովրդականություն, «Կոմունիզմի կառուցումը մեկ առանձին վերցրած երկրում» փուլերը: Եվ հակառակը, երբ նման գաղափարն անհետացել է, ապա ռուսների մոտ եղել է քաոս, նյութապաշտություն և ազգն արագընթաց այլասերվել է: Ռուս մտավորականներից շատերը, որ խնդիր ունեն ազգային վերածնունդ ապահովել և ունենալ ուժեղ Ռուսաստան, ամենևին կաշկանդված չեն որևէ մտավոր սահմանափակումով և հանուն ազգի հզորացման պատրաստ են քննարկել զարգացման ցանկացած հնարավոր տարբերակ: Այսպես, նրանք բացեիբաց ու համարձակորեն քննարկում են այն հարցը, թե ինչ կտա իրենց Ռուսաստանի իսլամացումը կամ հեթանոսացումը: Ներկայացվում են թեր և դեմ կողմերը, հաշվարկ է արվում, թե ինչ կշահեն ու ինչ կկորցնեն: Ազգը վեր է պետությունից: Ազգից վեր միայն աստվածն է- գտնում է Ռուսաստանի քաղաքական հոսանքներից մեկը ու շարունակում,- նպատակ Պետությունը ունենալով ազգի ինքնաիրացման պաշտպանել նրա ձև է, կենսական նշանակության հետաքրքրությունները, քաղաքական տիրույթը և ազգային տարածքները: Ռուս ժողովուրդը մասնատվել է, մոռացել իր պատմական դերակատարությունը` Եվրասիայի պահապանի առաքելությունը: Հարկավոր է համախմբել ռուս ժողովրդին, միավորվել եղբայրական ժողովուրդների հետ, կոփել նրանցից միասնական քաղաքական ազգ և այդ դեպքում ռուս ժողովուրդը վերածնունդ հեշտությամբ տանող կհաղթահարի ճանապարհին ազգային-պետական եղած արհեստական արգելքները: 29