Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 26

Ճապոնիայի հոգևոր հիմքը սինտո կրոնն է, որն ավելի շուտ աշխարընկալման ուրույն տիպ է:
Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմում պարտությունը այստեղ գտնում էին, որ Ճապոնիայի ընտրյալությունը պայմանավորված է երկրի աստվածային ծագմամբ և դարերի հոլովույթում կայսերական դինաստիայի անընդհատությամբ: Բոլոր մյուս ազգերը պիտի հարգեն աստվածային երկրին, ենթարկվեն նրան և հետևեն նրա Ճշմարիտ ուղուն: Ճշմարիտ ուղին ընկալել կարող են միայն ճապոնացիները, ու դա ոչ թե ինչ-ինչ առաքինությունների շնորհիվ, այլ ծնունդի և արյան իրավունքով: Համաձայն 19-20-րդ դարերում գործած Միտոի դպրոցի ուսմունքի, կար ազգային-պետական ճապոնական յուրահատուկ ընդհանրություն ՝ կոկուտաի, որի երեք հարթություններն են. առաջինում ՝ աստվածների աշխարհը և կայսրը, երկրորդում ՝ աստվածների ժառանգ ճապոնական ժողովուրդը և ապա Ճապոնական կղզիները:
,, Կոկուտաի հիմնական դրույթները,, վերջնականապես ձևավորեցին ազգային գաղափարի պաշտոնական կոնցեպցիան: Առաջին հերթին այն հաստատում էր կայսեր, ժողովրդի և նրանցով զբաղեցված աստվածընտրյալ երկրի միասնությունը որպես միասնական ընտանիք, միասնական օրգանիզմ: Եվ կայսեր համար թանկ և սիրելի էին իր բոլոր հպատակները արդեն այն բանի համար, որ նրանք պատկանում էին ճապոնական ազգին: Իսկ հպատակները անկեղծ էին կայսեր պաշտամունքի մեջ, ազգի միասնության զգացումը կայսերը
26