Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 20
լինելով հանդերձ, անվերջ շարունակական լինել չի կարող, և
բարենպաստ իրադրություններում եթե հաջողվի իրականացնել
այն, ապա հայությունը կրկին կմնա առանց միավորող, առաջ
տանող, ապրեցնող Գաղափարի:
Հարցին մոտենանք մեկ այլ կողմից և հարց տանք ինքներս մեզ՝
իսկ ինչու՞ ունեցանք հողային ահավոր կորուստներ, մեր ո՞ր
սխալը կամ թերացումը հանգեցրեց դրան: Եթե սա չգիտակցենք,
ապա անկարող կլինենք Նպատակն իրականացնել:
Հաջորդը՝ հողահավաքը ցանկանում ենք իրականացնել ո՞ր վեհ
նպատակի համար. սա սոսկ պատվի՞ հարց է, թե՞ ցանկություն
ունենք
դրա
միջոցով
համամարդկային
ինչ-ինչ
կամ
այն
նպատակներ
իրագործելուց
հետո
իրականացնել:
Այս
հարցի պատասխանը տեսե՞լ եք որևէ տեղ:
Ընթերցողին ժամանակ տանք խորհելու հնչեցված հարցերի
շուրջ, իսկ մենք դիմենք մարդկության փորձին, պարզելու
համար, թե այլոք ի՞նչ Գաղափար-Նպատակի օգնությամբ են
վերափոխել, համահավաք դարձրել իրենց ժողովուրդներին:
Անգլիացիների առաքելությունը
Անգլիայում 1500-1600 թվականներին մի շարք սկզբունքորեն
կարևոր հասկացություններ փոխեցին իրենց իմաստն ու մտան
հանրային օգտագործման ոլորտ: Դրանք « երկիր», «հանրություն
»,« կայսրություն » եւ « ազգ» հասկացություններն էին: Դրանք
դարձան հոմանիշներ և ընկալվում էին որպես «Անգլիայի
ինքնիշխան ժողովուրդ»: Ըստ այդմ, փոխվեց նաև «ժողովուրդ»
բառի
իմաստը:
«Երկիր»
բառը,
որ
սկզբում
ուներ
20