ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 85

կաթողիկոսի կոնդակով եղել է ազգային պատվիրակության նախագահը : Պողոս Նուբարը 1922 թ-ի մայիսի 5-ին զորավար Անդրանիկ Օզանյանի և Նվարդ Քյուրքչյանի ամուսնության կնքահայրն էր :
Պողոս Նուբարն իր նախաձեռնություններով ու նաև ֆինանսական օժանդակությամբ մեծ ներդրում է ունեցել Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մղվող ձեռնարկումներում : Նրա նախագահությամբ գործող ազգային շահերի պաշտպանության վարչությունը մեծ օգնություն է ցուցաբերել արևմտահայությանը : Գումարներ է հատկացրել նաև հայկական կամավորական շարժմանը , որն ստեղծվել էր Առաջին աշխարհամարտի ժամանակ , արևմտյան Հայաստանը ազատագրելու նպատակով : Պողոս Նուբար փաշայի գլխավորած ազգային պատվիրակությունը ակտիվորեն գործել է նաև հետպատերազմյան տարիներին , փորձելով ազատագրել արևմտահայությանը թուրքական լծից : Հենց նրա ջանքերով էր , որ ստեղծվեց հայտնի հայկական կամ արևել յան լեգեոնը , որը ֆրանսիական զորքերի կազմում մասնակցեց մի շարք կարևոր մարտերի Պաղեստինում , Սիրիայում և Կիլիկիայում : Պողոս Նուբարի ստացած հիանալի կրթությունն ստիպել է նրան հասկանալ ուսման կարևորությունը և առանձնակի նշանակություն է տվել երիտասարդների բարձրագույն կրթություն ստանալուն ՝ կրթանպաստներ տրամադրելով նրանց եվրոպական համալսարաններում սովորելու համար : Պողոս Նուբարի նախաձեռնությամբ հայաշատ վայրերում հիմնադրվում են տարբեր կենտրոններ : Նրա նվիրատվությունների շնորհիվ հայկական բոլոր գաղթավայրերում բացվում են որբանոցներ , հիվանդանոցներ , դպրոցներ և այլ մշակութային կենտրոններ : Անգնահատելի է Պողոս Նուբար փաշայի գործու-
Catholicos of all Armenians Gevork E Surenyants , Poghos Nubar chaired the national delegation aiming to pursue the rights of Armenians in international instances in 1912- 1921 .
On May 5 1922 , he was the godfather of the marriage of the commander Andranik Ozanyan and Nvard Kyurkchyan .
Poghos Nubar initiated and financially assisted the actions aimed at the liberation of Western Armenia . The Department for the Protection of National Interests acting under his chairmanship provided great assistance to Western Armenians . He also allocated funds to the Armenian volunteer movement , created with the aim of liberating Western Armenia during the First World War .
The Armenian delegation headed by Poghos Nubar Pasha was also active in the post-war period , trying to liberate Western Armenians from the Turkish yoke .
Due to his efforts , the famous Armenian or Eastern Legion was formed as part of the French troops . The Legion participated in a number of important battles in Palestine , Syria and Cilicia .
The excellent education Pogos Nubar received allowed him to understand the importance of education : he attached special importance to high education of young people , providing them with scholarships to study at Euro-
ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ POGHOS NUBAR
85