ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 74

սակայն , կրթության հնարավորություն են ստանում ոչ միայն հայ , այլև ռուս , վրացի , այլ ազգությունների պատանիներ ՝ առանց ազգային խտրականության : Դասավանդվող հանրակրթական առարկաներին զուգահեռ ՝ մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցմանը : Դասավանդվում են ռուսերեն , հայերեն , ֆրանսերեն , գերմաներեն , լատիներեն , արաբերեն , պարսկերեն , թուրքերեն : Այս հաստատության շրջանավարտները , որպես ուսյալ պաշտոնյաներ , մանկավարժներ , մշակութային գործիչներ , մեծ հաջողությունների են հասնում իրենց ոլորտներում : Շատ չանցած կրթօջախը վերանվանվում է Արևել յան լեզուների Լազարյան ճեմարան : Այս հիմքի վրա է Խորհրդային շրջանում ստեղծվում Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը : Լազարյան ճեմարանի շրջանավարտներից էին Հովսեփ Օրբելին , բանաստեղծներ ՝ Ռափայել Պատկանյանը , Հովհաննես Հովհաննիսյանը , Վահան Տերյանը , նկարիչներ ՝ Վարդգես Սուրենյանցը , Եղիշե Թադևոսյանը , անվանի շատ այլ գրողներ , հրապարակախոսներ և գիտնականներ : Այստեղ են ուսանել նաև ռուս մշակույթի հայտնի դեմքերից շատերը ՝ Լև Տոլստոյը , Իվան Տուրգենևը , Յուրի Վեսելովսկին , Միխայիլ Սալտիկով-Շեդրինը , Կոնստանտին Ստանիսլավսկին , Ֆյոդոր Կոշը և ուրիշներ : Դասավանդող կազմում ևս ժամանակի հայ և օտարազգի երևելի մտավորականներ ու արվեստագետներ էին Միքայել Նալբանդյան , Հարություն Ալամդարյան , Սմբատ Շահազիզ , Վսեվոլոդ Միլլեր : Լազարյան ճեմարան հաճախ են այցելել ռուս կայսրերը : Այստեղ հյուրընկալվել են Ա . Պուշկինը , Ա . Գրիբոյեդովը : Ճեմարանի տպարանում հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ ,
74