ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 73

մաձայն հետագայում եկեղեցու կառավարման համակարգում ստեղծվել է սինոդը : Լազարյանների ջանքերի և հեղինակության շնորհիվ Ռուսաստանի հայկական եկեղեցիները զանգակատուն ունենալու և զանգ հնչեցնելու իրավունք են ստացել : Հովհաննես Լազարյանը Մոսկվայում տարածք է գնում Վագանկով յան հայկական գերեզմանատան համար : Դրանից 10 տարի անց Հովակիմ Լազարյանն այստեղ կառուցում է Սուրբ Հարություն եկեղեցին : Պետերբուրգի երկնագույն մարգարիտը ՝ Սուրբ Կատարինե եկեղեցին ևս կառուցվել է այս անվանի մտավորականի ու բարերարի միջոցներով : Լազարյանները հիմնում էին որբանոցներ , կուսանոցներ , հայկական կրթօջախներ , մեծ գումարներ նվիրաբերում ուսումնական հաստատություններին , գիտամշակութային , հոգևոր կենտրոններին , համալսարաններին : Դրանց աշխարհագրությունը մեծ էր ՝ Նոր Ջուղա , Թիֆլիս , Նոր Նախիջևան , Գրիգորիուպոլիս , Ցարսկոյե Սելո , Մոսկվա , Սանկտ Պետերբուրգ , Վիեննա , Վենետիկ : Սակայն Լազարյանների կրթամշակութային գործունեության պսակը Լազարյան Ճեմարանն է : Ճեմարանի շենքը կառուցվել է 1813-14 թթ-ին , մեկ տարի անց , հաստատությունն ընդունել է առաջին սաներին : Հիմնադիրը Հովակիմ Լազարյանն էր , որը իրականություն է դարձնում եղբոր ՝ Հովհաննես Լազարյանի ցանկությունը ՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր միակ որդու ՝ Մոսկվայում հիմնել կրթօջախ ՝ ուսումնատենչ հայ երեխաների և երիտասարդների համար : Ճեմարանում , cepted its first students . The founder was Hovakim Lazaryan , who fulfilled the wish of his brother Hovhannes Lazaryan to establish an educational center in Moscow for Armenian children and youth in memory of his only son who had died in the war . However , not only did Armenians but also Georgians , Russians and the youths of other nationalities have an opportunity to study in the Seminary . Apart from general education subjects , much attention was paid to the study of languages such as Russian , Armenian , French , German , Latin , Arabic , Persian , and Turkish . The graduates of this institution became successful and eminent officials , teachers , and cultural figures . Soon the
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ HOVHANNES LAZARYAN
73