ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 51

Հովհաննես Թումանյանը , Գևորգ Բաշինջաղ յանը և այլ նշանավոր մտավորականներ : Արամյանցի կալվածքը 1918 թ-ին վրացական զորքերը թալանել ու ավերել են , 1921 թ-ին Ալեքսանդր Մյասնիկյանը Հովհաննես Թումանյանի խնդրանքով կալվածքը հանձնել է հայ գրողներին : Հետագայում այնտեղ գործել է հակատուբերկուլ յոզային առողջարան , ավելի ուշ դարձել է հանգստյան տուն : Ի դեպ Ախթալայի այս դղ յակն էլ պատճառ է դառնում , որ նա ավելի մոտիկից ծանոթանա տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման համար էլ շռայլ ներդրումներ կատարի :
Այնպես էր ստացվել , որ Միքայել Արամյանցի կալվածքում էին հայտնվել Հաղպատի վանքապատկան հողերը : Շուրջ 500 դեսյատին տարածքով , որը կազմում էր նրա կալվածքի կեսը : Ժամանակի վավերագիրները պատմում են , որ վեհափառ հայրապետի հորդորով Թիֆլիսի թեմի առաջնորդ Սաթունյանը մի պատվիրակություն է ուղարկում Ախթալա ՝ խնդրանքով , որ Հաղպատի վանքին վերադարձվեն կալվածքները : Արամյանցը եկեղեցուն է հանձնել ոչ միայն 500 դեսյատին կալվածքը , այլ նաև Կայան բերդը , իր շրջակա 30 դեսյատին հողով : Այս ամենից բացի , Արամյանցը Հաղպատում հիմնել է դպրոց շրջակա գյուղերի և կալվածքի մշակների երեխաների համար , օգնել է նաև տեղի բնակչությանը : 2016 թ-ի դեկտեմբերի 15-ին , ՀՀ Կառավարության որոշմամբ դղ յակն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ :
Արամյանցը երջանիկ ընտանեկան կյանք չի ունեցել : Առաջին կնոջ հետ երկար տարիներ ապրելուց հետո , ամուսնալուծվել է : Դատավարությունը տևել է 8 տարի , որի ընթացքում Արամյանցը կորցրել է ունեցվածքի ծանրակշիռ մասը : Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են 5 զավակ : Հաջողակ չէին նաև նրա զավակները , որոնց ճակատագիրը ևս դժվար է դասավորվել :
Խորհրդային իշխանության հաստատվելուն պես Միքայել Արամյանցը զրկվել է իր ողջ հարստությունից և մահացել 1922 թ-ի դեկտեմբերի 18-ին քաղցից և աղքատության մեջ : Այսօր սակայն , Խոջիվանքում պետք չէ որոնել Արամյանցի գերեզմանը : Հարյուրավոր այլ մեծավաստակ հայերի շիրիմների հետ Խորհրդային Վրաստանի ղեկավարությունը ոչնչացրել է նաև Արամյանցի շիրիմը : Մեծ բարերարի հիշատակը հավերժացնելու համար Երևանի հայ բարերարներին նվիրված ճեմուղում տեղադրվել է նրա կիսանդրին :
Aramyants did not have a happy family life . After having lived with his first wife for many years , he got divorced . The divorce trial lasted for eight years , during which Aramyants lost a significant part of his property : He had five children but their life was also full of hardships .
After the establishment of the Soviet regime , Mikael Aramyants lost all his wealth and died from hunger and poverty on December 18 , 1922 . One cannot find his grave : Soviet Georgia destroyed Aramyants ’ grave in Khojivank , along with the graves of hundreds of other great Armenians . To perpetuate the memory of the great philanthropist , Aramyants ’ bust has been sculpted in the Alley of the Armenian Benefactors in Yerevan .
ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ MIKAEL ARAMYANTS
51