ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 49

տավարձը անձամբ Արամյանցն էր վճարում իր գրպանից : Կարճ ժամանակ անց « Արամյանցի հիվանդանոցը », Թիֆլիսի քաղաքագլխի որոշմամբ , հիվանդանոցային համալիրի կարգավիճակ է ստանում :
Այս հիվանդանոցի շինարությունն էլ առիթ եղավ , որ Թիֆլիսի քաղաքային դուման Միքայել Արամյանցին շնորհի Թիֆլիսի պատվավոր քաղաքացու կոչում : Խորհրդային երկրի փլուզումից և ազգային հակամարտություններից հետո Արամյանցի հիվանդանոցը վերածվեց կացարանի : Կովկասի առաջին ամենամեծ ու ամենալավ , 3 հազար հիվանդի համար նախատեսված հիվանդանոցային համալիրի շենքը 2012 թ-ին հիմնովին քանդվեց ՝ տեղը նոր կառուցելու նպատակով : Նա միշտ եղել է իր ժամանակի թերթերի և գրատպությունների կողքին , վճարել է լրագրողներին , միջոցներ ներդրել գրատպության համար : Հայոց ազգային խորհուրդը հիմնականում Արամյանցի տանն էր գումարում իր ժողովները : Եվ հայության համար թերևս ամենաբախտորոշ որոշումը ՝ Անկախության հռչակումը , տեղի է ունեցել հենց նրա ՝ Թիֆլիսի առանձնատանը : Միքայել Արամյանցը Թիֆլիսում բացել է « Էսպերանտո » տպարանը , որտեղ հայ գրողների երկերը տպագրվում էին բացառապես անվճար : Արամյանցն օգնել է և աջակցել վրացական ու ռուսական դպրոցներին , ուսումնական հաստատություններին : Նա պարբերաբար մեծ միջոցներ էր տրամադրել Ամենայն հայոց կաթողիկոսությանը , Պոլսի պատրիարքությանը , եկեղեցիների շինարարությանն ու վերականգնմանը : Բոլնիսի մոտ նա նոր գյուղ է կառուցել արևմտահայ գաղթականների համար , նրանց ապահովել աշխատանքով , սերմնացուով , իսկ երախտապարտ բնակիչները գյուղը կոչել են Արամաշեն : Հազարավոր ռուբլիներ է նվիրաբերել թե ՛ Էջմիածնում ու Հայաստանում , և թե ՛ Թիֆլիսում գործող աղքատաորբախնամ հաստատություններին , Եղեռնի հետևանsible to urgently deliver the excavated materials from the Ani Museum to Yerevan , which are now stored in the Yerevan History Museum . In Lori , Akhtala , there was an educational institution named after Aramyants as well as the Aramyants Castle , which is now a private property . The