ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 36

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
էր : Կինը ՝ Դարիա Թամամշյանը , Թիֆլիսի հայտնի գերդաստանից էր սերում : Դարիան ամուսնուն պարգևել է 8 զավակ և կյանքից հեռացել 1909 թ-ին : Ընտանիքի բարեկամ Կոմիտաս վարդապետը ներկա է եղել Մանթաշյանցի տիկնոջ հուղարկավորությանը : Կնոջ մահից շուրջ մեկ ու կես տարի անց մահանում է նաև 19-րդ դարավերջի-20-րդ դարի հայ վաճառականության ռահվիրան , նավթի արքան ՝ Ալեքսանդր Մանթաշյանցը : Վաղաժամ մահը վրա է հասնում 1911 թ-ի ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում : Հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսում . քաղաքը երբեք նման հուղարկավորություն չէր տեսել : Մարդկանց ամբոխը ձգվում էր կիլոմետրերով , ամենուր ծաղիկներ էին թափված : Մանթաշյանցը հուղարկավորվում է վանքի հարևանությամբ գտնվող իրենց ընտանեկան դամբարանում : Այն համարվում էր Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցին : 1903 թ-ին Մանթաշյանցը 50 հազար ռուբլի էր հատկացրել ամբողջ եկեղեցական համալիրի վերականգնման հա-