ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 26

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է 1842 թ-ի մարտի 3- ին Թիֆլիսում : Հայրը ՝ Հովհաննեսը , վաճառական էր և իր գործունեությունը ծավալում էր հիմնականում Պարսկաստանում : Ալեքսանդրը 16 տարեկան էր , երբ հայրը նրան բերում է Թիֆլիս և կրթության տալիս մի ուսյալ քահանայի մոտ : Նա սովորում է հայերեն , ռուսերեն և վրացերեն : 1864 թ-ին Հովհաննես Մանթաշյանցը որդու հետ վերադառնում է Պարսկաստան , Թավրիզ : Հենց այստեղ էլ Ալեքսանդրը ծանոթանում և բարեկամանում է Միքայել Արամյանցի հետ : Այդ ծանոթությունը հետագայում վճռորոշ դեր է խաղում երկուսի կյանքում : Այդ ժամանակ Ալեքսանդրն արդեն որոշ չափով ծանոթ էր առևտրի առանձնահատկություններին : Մի քանի տարի անց Ալեքսանդրը հոր ուղեկցությամբ լինում է Եվրոպայի մեծ քաղաքներում , նշանավոր առևտրական կենտրոններում , որոշ ժամանակ հաստատվում Եվրոպայի տեքստիլ արդյունաբերության կենտրոններից մեկում ՝ անգլիական Մանչեսթեր քաղաքում , կազմակերպելով տեքստիլ արտադրանքի առաքումը Թավրիզ : Այսպես շարունակվում է մինչև 1878 թ ., երբ հայրը , թողնելով Պարսկաստանը , վերջնականապես հաստատվում է Թիֆլիսում : Այստեղ Հովհաննես Մանթաշյանցը մեծ խանութ է բացում , որին էլ որդին ավելացնում է երկրորդը : Նա հոր հետ սկսում է զբաղվել մանուֆակտուրայի մեծաքանակ առևտրով , հմտորեն կիրառելով արևմուտքում ստացած գիտելիքներն ու կարողությունները : Առևտրական գործն ուսումնասիրելիս , սկսում է շատ լավ տիրա-