ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 121

նացվել : Շառլ Ազնավուրը նաև մեծ ներդրում է ունեցել քաղցկեղի և Այլցհայմերի հիվանդության դեմ պայքարի գործում , ինչպես նաև մեծապես աջակցել է Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին : Ի հավելումն այս ամենի , իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել է խտրականության ցանկացած դրսևորման դեմ ՝ իր արվեստի և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ :
Այդ բարեգործական գործունեությանը նոր լիցք հաղորդելու նպատակով 2016 թ-ին Շառլ Ազնավուրն ու որդին ՝ Նիկոլա Ազնավուրը , հայտարարում են « Ազնավուր » հիմնադրամի ստեղծման մասին :
Հիմնադրամի նպատակը լեգենդար արտիստի նախաձեռնած զարգացման ծրագրերի ՝ կրթության , մշակույթի և հասարակության բարեկեցության ապահովման շարունակությունն է ։ Հիմնադրամի առաքելության մեկ այլ առանցքային ուղղությունն Ազնավուրի հսկայական մշակութային ժառանգության և մարդասիրական արժեքների պահպանումն ու տարածումն է :
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թ-ի հոկտեմբերի 1-ին իննսունչորս տարեկանում` Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը : Մեծ հայի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզում ՝ Հաշմանդամների համալիրի բակում : Շառլ Ազնավուրը հուղարկավորվել է Փարիզի արվարձանում ՝ Մոնֆոր լա Ամորիի վանքում : Այդպիսին է եղել երգչի վերջին կամքը :
Մեծ հայի հիշատակը հավերժացնող փողոցներ , նրա անունը կրող հաստատություններ , արձաններ և կիսանդրիներ կան ինչպես Փարիզում , այնպես էլ Հայաստանի տարբեր վայրերում : age of ninety-four , at his home in Mouriès , in southeastern France . The farewell ceremony of the great Armenian was held in Paris , in the yard of Les Invalides Complex . Charles Aznavour was buried in the monastery of Montfort-l ' Amaury in Paris suburbs . This was the last will of the singer .
Many streets and institutions are named in memory of the great Armenian ; the statues and busts have been unveiled both in Paris and in different places of Armenia .
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ CHARLES AZNAVOUR
121