ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 100

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
field ( Michigan ), Wayne State University in Detroit , the University of Michigan and Yerevan State University . Alex and Marie Manoogian Museum in Detroit was founded in 1992 , where about 1,500 unique exhibits of the centuries-old history of Armenian art are exhibited . The museum , named after the National Hero of Armenia , the great national philanthropist and his wife , is considered one of the largest centers of Armenian art outside Armenia .
մության ( Ալեք Մանուկյան ) և Հայոց լեզվի և գրականության ( Մարի Մանուկյան ) ամբիոնները : Իր կյանքի ընթացքում Ալեք Մանուկյանը ճանաչվել է հայ ազգի մեծագույն բարերար , որը բազմամիլիոն դոլարներ է նվիրաբերել բարեգործական , կրոնական , մշակութային և կրթական նպատակներով :
Ի գնահատություն իր մարդասիրական գործունեության ՝ Ազգային էթնիկ կազմակերպությունների միությունը Ալեք Մանուկյանին արժանացրել է Էլիս կղզու պատվավավոր , Արտասահմանյան առաքելությունների հայրապետական ինստիտուտը ՝ Մարդասիրության ասպետ , Արգենտինան ՝ նախագահական մրցանակների : Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա նրան շնորհել է Սբ Գրիգոր Լուսավորիչ , Լիբանանի նախագահը ՝ Մայրիի Առաջին կարգի , Երուսաղեմի պատրիարքը ՝ Սբ Հակոբ , ՀՀ վարչապետը ՝ « Հայրենիք » շքանշաններ : 1994 թ-ին Ալեք Մանուկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում , ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն : Լեռնային Ղարաբաղի նախագահն Ալեք Մանուկյանին արժանացրել է Արցախի Պատվո շքանշանի : Ալեք Մանուկյանը Սաութֆիլդի Լորենսի տեխնոլոգիաների ( Միչիգան ), Դետրոյթի Ուեյնի պետական , Միչիգանի և Երևանի պետական համալսարանների պատվավոր դոկտոր է :
Դետրոյթի Ալեք և Մարի Մանուկյան թանգարանը հիմնվել է 1992 թ-ին , որտեղ ցուցադրվում են հայկական արվեստի բազմադարյա պատմության հարուստ և եզակի շուրջ 1500 ցուցանմուշներ : Հայաստանի Ազգային հերոս , ազգային մեծանուն բարերարի և նրա տիկնոջ անունը կրող թանգարանը Հայաստանից դուրս հայ արվեստի ամենախոշոր կենտրոններից է : Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թ-ի հուլիսի 10-ին Դետրոյթում 95 տարեկանում : 2007 թ-ին Ալեք և Մարի Մանուկյանների աճյունները վերահուղարկավորվել են
100