TFA_annual_2023_arm_web | Page 93

դպրոցի ղեկավարման 10 մոդուլ ՝ օգտագործելով Google Classroom հարթակը : Մոդուլները ներառում են ուսումնական նյութեր , գործնական աշխատանքներ , առաջադրանքներ և լրացուցիչ նյութեր , որոնք նպաստում են տնօրենների մասնագիտական զարգացմանը :
2023 թվականին « Սերունդ » -ը ընդլայնվեց ևս երկու դպրոցով ՝ Արարատի և Լոռու մարզերում : Ընդլայնման արդյունքում « Սերունդ » -ն այժմ ընդգրկում է ավելի քան 100 ուսուցիչ և 650 աշակերտ ու նրանց ընտանիքները : 2023 թվականի մեկ այլ կարևոր ձեռքբերում էր Փորձարարական դպրոցի մոդելի մշակումը , որը հաստատվել է Հայաստանի կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՝ հիմնվելով « Սերունդ » ծրագրի խորքա-
յին փոփոխությունների արդյունքների վրա : Այս մոդելը նախատեսվում է իրականացնել մեր « Սերունդ » վերափոխվող դպրոցներից երեքում : Փորձնական փուլի ավարտից հետո մենք արդյունքները կներկայացնենք հետագայում Հայաստանի ողջ տարածքում իրականացման համար :
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳԻՐ . Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը հայկական դպրոցներում
Սերունդ թիմը նաև 2023 թվականին նոր գործընկերություն հաստատեց Համաշխարհային բանկի հետ ՝ Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախա-
« Շատ ոգևորիչ էր տեսնել , թե ինչպես են քաղաքի այլ մասերից ավելի ու ավելի շատ ծնողներ իրենց երեխաներին բերում մեր դպրոց ՝ « Սերունդ » ծրագրի պատճառով , ինչը զգալիորեն ավելացրեց մեր աշակերտների թիվը : Ծրագիրը հայտնի դարձավ համայնքում , երբ մասնակիցները սկսեցին խոսել ու տարածել այն ամբողջ համայնքով մեկ . կարծում եմ` դա արտացոլում է այն վստահությունն ու միջավայրը , որ մենք ստեղծել ենք համայնքի աշակերտների համար »:
Գարիկ Ծատրյան « Սերունդ » դպրոցի խորքային բարեփոխումների համակարգող