TFA_annual_2023_arm_web | Page 92

90 Դասավանդի՛ր , Հայաստան

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՏՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Շրջանավարտ-Դեսպանները Ուսուցիչ- Առաջնորդներ են , որոնք հաջողությամբ ավարտել են մեր երկամյա Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը : Նրանք մեր համաշխարհային համայնքի կարևոր անդամներն են , որոնք շարունակում են պաշտպանել ուսանողների շահերն ու կրթական արդարությունը նույնիսկ դպրոցից դուրս : Մեր Շրջանավարտների առաջնորդության նախաձեռնությունները նախագծված են այնպես , որ լավագույնս համապատասխանեն Հայաստանի կրթական համակարգի բացերին , միաժամանակ պահպանեն մեր Շրջանավարտ-Դեսպանների ներգրավվածությունը ՝ վերապատրաստելով և փորձարկելով մեր ներկայիս Ուսուցիչ-Առաջնորդների և ուսանողների առաջնորդական հմտությունները և միաժամանակ զարգացնելով առաջնորդներ մեր կազմակերպության բոլոր մակարդակներում :
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ . « ՍԵՐՈՒՆԴ »
« Սերունդ » -ը մեր դրոշակիր նախաձեռնությունն է , որի նպատակն է ստեղծել նորարարական դպրոցներ և երկրում դաստիարակել տաղանդավոր առաջնորդներ : Ծրագիրը կենտրոնանում է ամբողջական դպրոցի վերափոխման , Սոցիալ-հուզական ուսուցման , Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության և համայնքի ներգրավման վրա : « Սերունդ » -ի միջոցով գործող ուսուցիչները ստանում են աջակցություն ՝ հետագայում իրենց գիտելիքները պրակտիկայում կիրառելու և մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով , իսկ Շրջանավարտ-Դեսպանները զարգացնում են իրենց հմտությունները և գիտելիքները ՝ որպես դպրոցի ղեկավարներ , և կուտակում անհրաժեշտ փորձ , որը հետագայում նրանց հնարավորություն կտա իրենց սեփական հանրակրթական դպրոցներում դառնալ տնօրեններ : « Սերունդ » թիմը մշակել է
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին շրջանավարտների առաջնորդուտյան ուղիների մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Սերունդ » -ի մասին

90 Դասավանդի՛ր , Հայաստան