80
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
2022 թվականի սկզբին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշխատակազմը , ոգեշնչված « Teach For All » -ի « Ուսուցումը որպես կոլեկտիվ առաջնորդություն » հայեցակարգով , համագործակցության միջոցով ստեղծեց Առաջնորդության հայեցակարգ : Այս հայեցակարգը , որը բաղկացած է 25 դրույթից , ներառում է հինգ հիմնական բաղադրիչ ՝ Հարաբերությունների կառուցում , Ընդհանուր տեսլականի համատեղ ստեղծում , Գործողությունների պլանների համատեղ մշակում , Կոլեկտիվ գործողությունների իրականացում և Կոլեկտիվ ազդեցու- թյան գնահատում : Մենք հարմարեցրել ենք այս հայեցակարգը , որպեսզի այն կիրառելի լինի և ՛ աշակերտների , և ՛ ուսուցիչների համար ՝ համապատասխանաբար Աշակերտների առաջնորդության հարցման և Ուսուցիչների առաջնորդության հարցման միջոցով :
2022-2023 ուսումնական տարվա սկզբում և վերջում օգտագործելով մեր Առաջնորդության հայեցակարգը ՝ մենք իրականացրինք ախտորոշիչ և ամփոփիչ գնահատումներ աշակերտների և Ուսուցիչ-Առաջնորդների շրջանում ՝ գնահատելու նրանց առաջնորդության հմտությունները : Այս գնահատումների միջոցով մենք նպատակ ունեինք պատկերացում կազմել աշակերտների և Ուսուցիչ- Առաջնորդների առաջնորդության զարգացման վերաբերյալ :
80