79
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Մեր ակադեմիական գնահատումներն անցկացվում են ուսումնական տարվա սկզբում և վերջում : 2023 թվականին յոթերորդ և ութերորդ սերնդի 161 Ուսուցիչ- Առաջնորդ անցկացրել է ակադեմիական նախնական և ամփոփիչ գնահատումներ 2,471 աշակերտի շրջանում : Այս գնահատումներն ընդգրկել են մի շարք առարկաներ , ներառյալ ՝ հայոց լեզու և պատմություն , մաթեմատիկա , բնագիտություն , ֆիզկուլտուրա և արվեստ : Յուրաքանչյուր առարկայի համար գնահատումները չափում են առաջընթացը երեք հիմնական ոլորտում ՝ գիտելիք , կիրառում և քննադատական մտածողություն ՝ ըստ Բլումի տաքսոնոմիայի :
Ավելին ՝ աշակերտները գրանցել են նշանակալի 15 % առաջընթաց բոլոր առարկաների բովանդակության տիրապետման մեջ ՝ հաջողությամբ հասնելով առաջին և երկրորդ տարվա Ուսուցիչ- Առաջնորդների համար սահմանված նշաձողին :
ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ՝
16 % 17 % 13 %
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵՋ
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԵՋ
Տարեկան հաշվետվություն 2023
79