6
միայն հաջողվեց հարմարվել և հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ , այլ նաև խթանել մի շարժում , որը վերափոխում է կրթական էկոհամակարգը Հայաստանում և նրա սահմաններից դուրս : Մեր գործունեությունը տարածվում է պետական և մասնավոր սեկտորների վրա ՝ ինչպես Հայաստանում , այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս ՝ խթանելով միջազգային երկխոսություն կրթական բարեփոխումների և նորարարությունների վերաբերյալ , որոնք կարող են կիրառվել նաև նման մարտահրավերների հետ բախվող երկրներում :
Հետագայում էլ մեր պատմությունը կշարունակվի նոր եռանդով և հստակ տեսլականով : « Դիմակայունությունը գործի մեջ » ոչ միայն 2023 թվականի մեր տարեկան զեկույցի թեման է , այլև մեր հռչա- կագիրը : Հավաքական ուժի , հարմարվողականության և առաջնորդության միջոցով մենք կշարունակենք խթանել փոփոխություններ , հաղթահարել մարտահրավերներ և կերտել ավելի պայծառ ապագա Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար :
Այս ուղին , որի մասն եք կազմում նաև Դուք , ցույց է տալիս , որ դիմակայունությունը ոչ միայն մարտահրավերներին դիմակայելն է , այլ նաև դրանք աճի և սովորելու հնարավորությունների վերածելը : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը հույսի փարոս է և փոփոխության կատալիզատոր : Ոգեշնչված մեր երեխաների ներուժի և մեր համայնքների ուժի նկատմամբ հավատքով և առաջ մղելով մեր առաքելությունը ՝ մենք վերջ կդնենք կրթական անհավասարությանը :
6