5
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Քոչարի մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին 2050-ի խոստումի մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Արցախի մասին
2023 թվականը նշանավորվեց խոշոր իրադարձություններով ու մարտահրավերներով , որոնցից մի քանիսը աննախադեպ էին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի , Հայաստանի և Արցախի նորագույն պատմության մեջ ։ Դժբախտությունների և հաղթանակների ճանապարհին տոկունությունն առաջնորդեց մեզ ՝ ինչպես լույսը կառաջնորդեր խավարում : Հայաստանում և Արցախում ապրող մեր ժողովրդի և մեզ սատարողների տոկունության շնորհիվ էր , որ մեր երեխաների համար կրթական հնարավորությունների ընդլայնման մեր հանձնառությունը կյանքի կոչվեց :
Տարիների մեր հաջողությունները վերլուծելիս ակնհայտ է դառնում , որ մեզ համար խթանիչ ուժ են հանդիսանում մեր հիմնարար սկզբունքները ՝ մեր « Քոչարի » -ն , որը միավորող հասկացությունների ամբողջություն է և օգնում է համաժամանակեցնել կրթական անհավասարության դեմ ուղղված մեր շարժումը , 2050 թվականի մեր վեհ նպատակներ հետապնդող խոստումը ( 2050 խոստումը ), մեր երդումը ՝ այսօր մեր համայնքներում ծնված երեխաներին տալ առաջնորդության հմտություններ , որոնք անհրաժեշտ են երկիրը փոխելու համար , ինչպես նաև մեր ընդլայնումը Հայաստանի բոլոր մարզերում : Մեր արժեքներն ու ձեռքբերումներն են , որ ընդգծում են որակյալ կրթությունը բոլորին հասա- նելի դարձնելու մեր ճկուն մոտեցումն ու հավաքական վճռականությունը ՝ անկախ երեխաների կարգավիճակից և ամբողջ երկրում առկա հանգամանքներից :
Մեզ համար դիմակայունությունն ավելին է , քան պարզապես հաստատակամություն : Այն մարմնավորում է ուժը , ճկունությունը և նորարարական ոգին , որոնք անհրաժեշտ են դժվարին փորձությունները հաղթահարելու համար : 2017 թվականին Արցախում մեր ծրագրի մեկնարկը համարձակ հանձնառություն էր , որը պահանջում էր դիմակայունություն և ներառականություն ՝ համոզվելու , որ աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին ոչ մի երեխա հետ չի մնում կրթյությունից : Մեր հավատարմությունը Արցախի երեխաներին հատկապես դրսևորվեց վերջին յոթ տարվա ընթացքում և շարունակվում է մինչ օրս , երբ 2023 թվականին իրենց հայրենիքից բռնի տեղահանվելուց հետո մեր ուսանողները , նրանց ծնողները և համայնքներն անցնում են նոր դժվարությունների միջով : Նույնիսկ ամենադժվարին ժամանակներում դիմակայունության մեր հավաքական կարողությունն է , որ մեզ , մեր ուսանողներին , ամբողջ աշխարհի մեր աջակիցներին համախմբում է մեր առաքելության շուրջ ։
Այժմ ՝ մեր առաքելության մեկնարկից մոտ մեկ տասնամյակ անց , մեզ ոչ
Տարեկան հաշվետվություն 2023
5