55
« Ես վերստին ինքնաբացահայտելու հնարավորություն ստացա : Րիթրիթը լավ էր կազմակերպված , և իմ բոլոր կարիքներն ու խորհուրդները հաշվի էին առնվել »:
Կարեն Նազարյան 7-րդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ , Մովսես գյուղ , Տավուշի մարզ
« Րիթրիթի ընթացքում ես հնարավորություն ստացա կատարելագործել ինքնաճանաչման և ինքնագիտակցման հմտություններս , ինչպես նաև ավելի լավ ճանաչել իմ գործընկերներին և համագործակցել նրանց հետ : Դա նաև լավ առիթ էր մի պահ կանգ առնելու և խորհելու Ուսուցչի առաջնորդության ծրագրում մեր ձեռքբերումների , ինչպես նաև անելիքների մասին : Մեր առարկաների խմբում գործընկեր ուսուցիչների հետ մենք քննարկեցինք ուսուցման առարկայական նրբությունները և նույնիսկ քննարկում ունեցանք նոր դասագրքի առավելությունների և թերությունների մասին »:
Վեներա Պապոյան 9-րդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ , Ալավերդի , Լոռու մարզ
Տարեկան հաշվետվություն 2023
55