TFA_annual_2023_arm_web | Page 56

54
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՐԶԵՐԻ ՐԻԹՐԻԹ
2023 թվականի Հյուսիսային մարզերի Ուսուցիչ-Առաջնորդների գարնանային րիթրիթը տեղի ունեցավ մարտի 25-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում : Տարածաշրջանի 72 Ուսուցիչ- Առաջնորդի մոտ 90 % -ը մասնակցել է րիթրիթին : Աշխատարանները ներառել են « Դասի վերլուծություն և հիմնական տվյալներ », « Տրավմայի մասին իրազեկված ուսուցում », « Հուզական բանականություն » և « Գնահատում . սկզբունքներ և մոտեցումներ »: Ըստ մեր հետրիթրիթային հարցման , մասնակիցների 98 % արտահայտել է մեծ գոհունակություն :
2023 թվականի հոկտեմբերի 21-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կրկին անցկացվեց հյուսիսային մարզերի Ուսուցիչ-Առաջնորդների աշնանային րիթրիթը , որը միավորեց տարածաշրջանի 66 Ուսուցիչ-Առաջնորդից 62-ին ՝ 94 % մասնակցության ցուցանիշով : Աշխատարանները ներառում էին « Տրավմայի ենթարկված աշակերտների հետ աշխատանք », « Տվ յալների վրա հիմնված ուսուցում », « Հուզական բանականություն » և « Ուսուցման մարտահրավերներ և դրանք հաղթահարելու ռազմավարություններ »:
Ըստ մեր հետրիթրիթային հարցման ՝ մասնակիցների 92 % -ը համաձայն էր կամ լիովին համաձայն էր , որ րիթրիթը նպաստել է իրենց մասնագիտական աճին , համայնքին պատկանելությանը և ընդհանուր թիմային մշակույթին :
2023 թվականի հունիսի 10-17-ը ՝ ուսումնական տարվա վերջում , հինգ առաջնորդության զարգացման մենեջեր հրավիրեցին իրենց Ուսուցիչ-Առաջնորդներին փոքր թիմային րիթրիթների , որոնք ունեցան 92 % մասնակցության ցուցանիշ : Րիթրիթները արդյունավետ միջավայր էին ուսումնական տարին վերլուծելու և իրենց սովորածը միավորելու համար : Երկրորդ տարվա Ուսուցիչ- Առաջնորդների երեք խմբի համար սա վերջին հավաքն էր Ուսուցչի առաջնորդության ծրագրի շրջանակներում , հնարավորություն ՝ իրենց երկամյա փորձը վերլուծելու և Շրջանավարտ-Դեսպան դառնալու անցմանը պատրաստվելու

54