TFA_annual_2023_arm_web | Page 48

46 Դասավանդի՛ր , Հայաստան

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԱՔՍԻԼԵՐԱՑԻԱ

Կրթական գերազանցությունը , հավաքական առաջնորդությունը և դիմացկունությունը թեև սկսվում են մեր դպրոցներում , սակայն տարածվում են շատ ավելի հեռուն ՝ դասասենյակի սահմաններից դուրս : Հաշվի առնելով սա ՝ մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագիրն առաջարկում է աշակերտներին , Ուսուցիչ-Առաջնորդներին և Շրջանավարտ-Դեսպաններին հնարավորություն ՝ նորարարական նախագծերի օգնությամբ առաջ մղելու կրթական արդարության մեր ընդհանուր առաքելությունը : Այս նախագծերը թույլ են տալիս մեր Ծրագրում ներգրավվածներին առաջնորդվել Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության սկզբունքներով . մեր յուրօրինակ մոտեցմամբ աշակերտներին առաջնորդություն և նորարարական մտածողություն սովորեցնել և լուծել իրական խնդիրներ իրենց համայնքներում :
Աշակերտների առաջնորդական ծրագրեր
Ուսուցիչների առաջնորդության ծրագրի առաջին տարում աշակերտներին խրա- խուսում ենք նախագծել և իրականացնել Աշակերտների առաջնորդական ծրագրեր իրենց Ուսուցիչ-Առաջնորդների օգնությամբ ։ Այս նախագծերի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ստանում ավելի խորքային գիտելիքներ ձեռք բերել տարբեր առարկաներից առավել հետաքրքիր և ոգևորիչ եղանակով , ինչպես նաև լուծել իրենց դպրոցների համայնքների իրական խնդիրները ։
2023 թվականին Հայաստանում ութերորդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդների հետ միասին իրականացվեց ընդհանուր առմամբ 67 Աշակերտների կողմից ղեկավարվող նորարարական նախագիծ : Այս նախագծերից երեսունը ֆինանսավորվել է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի կողմից , որտեղ լավագույն նախագծերն ընտրվում էին բարձր մրցակցության պայմաններում : Մնացած նախագծերը մշակվել և ուղղորդվել են ինքնուրույն միջոցներ հայթայթելու կամ իրենց գաղափարներն իրականացնելու այլընտրանքային և հարմարեցված ուղիներ գտնելու : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը հպարտությամբ է նշում , որ բոլոր նախագծերը կարողացել են հասնել իրենց սկզբնական նպատակներին և նշանակալի ազդեցություն են ունեցել աշակերտների և նրանց համայնքների վրա :
Նախագծերի գաղափարները բազմազան էին ՝ սկսած սպորտից և առողջ ապ-
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունի մասին

46 Դասավանդի՛ր , Հայաստան