TFA_annual_2023_arm_web | Page 46

Ուսուցիչ-Առաջնորդների ընդհանուր բարեկեցությանը : Այն խթանում է աջակցող և համագործակցային էկոհամակարգ , որը խրախուսում է Ուսուցիչ-Առաջնորդներին կիսել իրենց փորձը , գիտելիքները և գաղափարները գործընկերների հետ , միաժամանակ ապահովելով նրանց ռեսուրսներով և աջակցությամբ ՝ սթրեսը կառավարելու , աշխատանքային և անձնական կյանքի հավասարակշռությունը պահպանելու և ինքնախնամքը առաջնահերթություն դարձնելու համար :
2023 թվականի հունիսին մեր իններորդ ամենամյա Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի մեկնարկը մեզ հա- մար կարևոր ձեռքբերում էր : 1600 դիմումատուից 69 հոգուց բաղկացած արաջատար խումբը հաջողությամբ ավարտեց Ակադեմիան և հետագայում նշանակվեց գյուղական դպրոցներում , որտեղ նրանք կդասավանդեն երկու տարի : Հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը ՝ առաջին անգամ Ակադեմիան անցկացվեց երկու վայրում ՝ մեկը Հայաստանում , մյուսը ՝ Արցախում : Ակադեմիան իր հիբրիդային ձևաչափով նաև անխափան ինտեգրեց թե՛ առկա , թե՛ առցանց բաղադրիչները , ներառյալ մեր Աշակերտների առաջնորդության վիրտուալ ճամբարը , որը միավորեց Հայաստանի և Արցախի տարբեր մարզերից 364 սովորողի :
« Չնայած մարտահրավերներին և Արցախում տիրող իրավիճակին ՝ մեր իններորդ Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան հաջողությամբ իրականացվեց , ինչպես նշվում է մասնակիցների կողմից մեզ հետ իրենց փորձառության մասին տրված պատասխաններում : Վստահ եմ , որ այս Ուսուցիչ-Առաջնորդները դրական փոփոխություններ են բերում և ոգեշնչում իրենց աշակերտներին ու համայնքներին ՝ դիմակայելու իրենց առջև ծառացած խնդիրներին դիմացկայունությամբ և տոկունությամբ , նաև շնորհիվ այն հմտությունների և կարողությունների , որոնք նրանք ստացել են Ակադեմիայի ընթացքում »:
Թամարա Գրիգորյան Առաջնորդության զարգացման ղեկավար