TFA_annual_2023_arm_web | Page 45

43
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին ուսուցիչների առաջնորդության ակադեմիաի մասին

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք նվիրված ենք համակարգային փոփոխությունների խթանմանը ՝ զարգացնելով հավաքական առաջնորդությունն ու դիմակայունությունը Հայաստանի և օկուպացված Արցախի բոլոր մակարդակներում ՝ դասասենյակներից մինչև երկրի առաջնորդության բարձրագույն օղակները : Տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում նպատակային ներդրումների միջոցով մենք հզորացնում ենք մեր Ուսուցիչ-Առաջնորդներին , որի արդյունքում նրանք դառնում են հմուտ մասնագետներ և կրթական արդարակշռության ջատագովներ , որոնք կարող են հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու մարտահրավերները ՝ թե՛ Ուսուցիչների առաջնորդության ծրագրին մասնակցելու ընթացքում , թե՛ դրանից հետո :

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մեր երկամյա Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը սկսվում է յոթշաբաթյա Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայով , որն ամբողջ Ծրագրի հիմքն է : Ակադեմիայի նպատակն է նախապատրաստել ուսուցիչներին երկամյա Ծրագրի համար ՝ տրամադրելով նրանց դասավանդման կարևորագույն հմտություններ և օգնելով զարգացնել իրենց առաջնորդության կարողությունները :
Ակադեմիայի ուսումնական ծրագիրը ներառում է դասընթացներ դասի պլանավորման , դասարանի կառավարման , ուսուցման ռազմավարությունների , գնահատման և այլ կարևոր դասավանդման հմտությունների վերաբերյալ : Բացի այդ , մեծ ուշադրություն է դարձվում առաջնորդության կարողությունների զարգացմանը , այդ թվում ՝ արդյունավետ հաղորդակցմանը , որոշումների կայացմանը , խնդիրների լուծմանը և թիմային աշխատանքին : Ակադեմիան նաև մեծ կարևորություն է տալիս թիմային միջավայրին , համագործակցությանը և

43