32
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2023 թվականի ընթացքում մեր Հավաքագրման և մարքեթինգի , ինչպես նաև Հաղորդակցության և ներգրավման թիմերը ջանք չեն խնայել , որպեսզի երիտասարդ մասնագետների շրջանում Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին իրազեկվածությունը բարձրացնեն , նաև մասնակցել են տեղական խոշոր միջոցառումներին , ինչպիսիք են ՝
● DigiTec ( մարտ 2023 ), տարածաշրջանի ամենամեծ ամենամյա տեխնոլոգիական միջոցառում , որը ներգրավվեց տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 մասնագետ :
● « Սիսայդ Ստարտափ Սամմիթ » ( հուլիս 2023 ), հարթակ և միջոցառում , որը գրավում է առաջատար հրեշտակ ներդ- րողների , վենչուրային կապիտալիստների , ձեռներեցների և ստարտափերի համար քաղաքականություն մշակողների : Այն շուրջ 271 մասնագետ ներգրավվեց տեխնոլոգիական ոլորտից :
● Career City Fest ( ապրիլ 2023 ), ամենամյա փառատոն , որը հավաքում է Հայաստանի լավագույն տեղական գործատուներին : Ներգրավեց 209 մասնակցի :
● Career Fest ( հոկտեմբեր 2023 ), հատուկ կազմակերպված Արցախից աշխատանքային հնարավորություններ փնտրողների համար : Շուրջ 100 և ավելի փառատոնի մասնակից ներգրավվեց :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ներկա էր այս և այլ միջոցառումներին ՝ ինտերակտիվ տաղավարներով , ներկայացնելով մեր առաքելությունը , աշխատանքը , ձեռքբերումները և նոր անդամների հավաքագրման հնարավորությունները : Բացի այդ , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը հյուրընկալեց ոչ պաշտոնական քննարկում Սիսայդ Սթարթափ Սամիթի շրջանակներում :
Այս միջոցառումներին մեր մասնակցության շնորհիվ ներգրավվեցին ծրագրի ավելի քան 1,000 պոտենցիալ ապագա թեկնածու :
32
Դասավանդի՛ր , Հայաստան