Տարեկան հաշվետվություն 2023 31
ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը ներկայացնում է մեր կազմակերպության առանցքային գործունեությունը , որն ուղղված է Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր սովորողի համար կրթական արդարակշռություն և արդարություն ապահովելուն : Յուրաքանչյուր տարի մենք հավաքագրում ենք նվիրյալ անհատների ՝ մասնակցելու մեր երկամյա ծրագրին և դառնալու Ուսուցիչ-Առաջնորդներ գյուղական համայնքներում : Այնտեղ նրանք դասավանդում են և ընդլայնում տեղի սովորողների կրթական հնարավորությունները , ինքնազարգանում որպես առաջնորդներ և ձևավորում կամքի ուժ ՝ մեր առաքելությունն ամբողջ երկրում իրականացնելու համար : շարունակվեց ամբողջ 2023 թվականը , մենք շարունակեցինք հավաքագրել նորավարտ և երիտասարդ մասնագետների Արցախի և Հայաստանի Ծրագրի համար : 2023 թվականին ավելի քան 1,600 դիմորդից 69 նոր հավաքագրված մասնակցով սկսվեց Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իններորդ սերնդի ուսումնական շրջանը , որոնցից չորսը Արցախից էր և վերապատրաստվում էին Արցախում դասավանդելու համար : 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հարձակման հետևանքով Արցախի ողջ բնակչության հարկադիր տեղահանման պայմաններում , տարածաշրջանից չորս Ուսուցիչ-Առաջնորդ տեղափոխվեց Հայաստան , որտեղ նրանք շարունակում են դասավանդել և ծառայել որպես ամենադժվարին ժամանակներում դիմակայունության դրսևորման լավագույն օրինակ :
2023 թվականին « Դասավանդի՛ր , Հայաստանը » -ը շարունակեց իր ճանապարհը ՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրի միջոցով գերազանց կրթության և համայնքային առաջնորդության հնարավորություններ ստեղծելով Հայաստանի և Արցախի առավել անապահով համայնքների համար : Նույնիսկ Արցախի շրջափակման պայմաններում , որը
Տարեկան հաշվետվություն 2023 31