Տարեկան հաշվետվություն 2023 19
Ուսուցչական գործունեությունս սկսել եմ 2017 թվականին Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում ։ 2021 թվականին ես սկսեցի աշխատել Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ : Մեկ տարի անց պատիվ ունեցա միանալու « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի երկամյա Ուսուցիչների առաջնորդության ծրագրին :
Այս բացառիկ փորձառությունը զգալիորեն բարելավեց իմ մանկավարժական հմտությունները : Ես սովորեցի արդյունավետ կառավարել ժամանակը , հստակ հանձնարարել առաջադրանքները , մանրակրկիտ պլանավորել և ավելի մեծ հմտությամբ օգտագործել առցանց կրթական գործիքները : Այս հմտություններն անգնահատելի են եղել հատկապես դասավանդման բազմակողմանի մարտահրավերներին դիմակայելու համար : ուսուցման հիմնական արդյունքներն էին . ինքնաբուխ կերպով փոփխելով դասապլանները ՝ ապահովում էինք ուսանողների ներգրավվածությունը և ուսումը շրջափակման ժամանակ ուսանողների թերսնուցման և հոգեբանական լարվածության պայմաններում :
Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը մեծապես նպաստել է իմ անձնական զարգացմանը , հատկապես հուզական ինտելեկտի տիրույթում : Սա վճռորոշ նշանակություն ունեցավ շրջափակման հետևանքով առաջացած ինտենսիվ մարտահրավերներին դիմակայելու
Արցախի շրջափակման ժամանակ մենք հանդիպեցինք բազմաթիվ դժվարությունների ։ Հարմարվողականությունն ու ճկունությունը դարձան մեր հենակետերը , որոնց շնորհիվ մենք արագ հարմարվեցինք փոփոխվող հանգամանքներին ՝ ապահովելով մեր ուսանողների կրթական գործընթացի շարունակականությունը ճգնաժամի պայմաններում : Մեզ համար առաջնահերթությունը
Տարեկան հաշվետվություն 2023 19