12
ված իրավիճակը միայն խորացրել է մեր հավատարմությունը մեր առաքելությանը ՝ ամրապնդելով մեր վճռականությունը ՝ անխոնջ աշխատելու Հայաստանի կրթական համակարգի զարգացման համար ։
Դիմակայունությունը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում ավելին է , քան ռազմավարություն . այն մեր խոստումն է ։ Մենք խոստանում ենք մեր ուսանողներին , Ուսուցիչ-Առաջնորդներին և համայնքներին , որ ոչ մի խոչընդոտ մեզ հետ չի պահի մեր նպատակից ՝ ապահովելու Հայաստանի յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթությունը : Դա պարտավորեցնում է անկախ հանգամանքներից շարունակել առաջ շարժվել ՝ քաջությամբ , հույսով և Հայաստանի ապագա սերունդների անսահման ներուժի հանդեպ անսասան հավատքով :
Երբ մոտենում ենք մեր տասնամյա հոբել յանին , Ձեր աջակցությունն ու հավատը մեր առաքելությանը ավելի կարևոր է , քան երբևէ , և մենք անչափ շնորհակալ ենք Ձեզ այս ուղին մեզ հետ անցնելու համար : Ձեզ հետ միասին մենք կշարունակենք մարմնավորել դիմակայունությունը ՝ միաժամանակ սովորեցնելով և ոգեշնչելով Հայաստանի ապագան կերտող սերունդներին լինել տոկուն , ապրել դիմակայելով դժվարություններին :
Երախտագիտությամբ և վճռականությամբ ,
Սեմ Սիմոնյան , Վարչության ատենապետ Լարիսա Հովհաննիսյան , հիմնադիր և գործադիր տնօրեն
12