11
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի սիրելի՛ ընկերներ և աջակիցներ ,
Մինչ մենք մոտենում ենք կրթության ոլորտում խորքային փոփոխուտյունների տասնամյակին և վերլուծում անցած տարին , ակնհայտ է դառնում , որ 2023 թվականը ընդգծեց մեր կազմակերպության , ուսանողների , Ուսուցիչ-Առաջնորդների , դպրոցների , համայնքների , գործընկերների և աջակիցների համաշխարհային ցանցի հզոր դիմակայունության ունակությունը : Ահռելի մարտահրավերների , մասնավորապես ՝ Արցախում կործանարար զարգացումների ֆոնին , մեր համայնքը ցուցաբերել է անհավանական ուժ և միասնականություն ՝ արտացոլելով Հայաստանում և օկուպացված Արցախում կրթական անհավասարությանը վերջ դնելու և բոլոր աշակերտներին գերազանց կրթական հնարավորություններ ստեղծելու մեր հավաքական հանձնառության վճռականությունը ։
Մեր մոտ տասը տարվա համատեղ ուղին ամրապնդվել է դիմացկունությամբ . մենք ոչ միայն գոյատևել ենք , այլև շարունակում ենք բարգավաճել ի հեճուկս բոլոր դժվարությունների ՝ հարմարվելով և առաջ մղվելով անսասան ոգով և հույսով : Վերջին դժբախտությունները , հատկապես Արցախի օկուպացման հետ կապված , ամրապնդեցին մեր վճռականությունը այնպես ինչպես երբևէ ՝ ոգեշնչելով մեզ շարունակել աշխատել ուառաջ շարժվել ։ Այդուհանդերձ , հենց այս պահերին է , որ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ընտանիքը եղել է ամենահամերաշխը և վճռականը ՝ մարմնավորելով այն դիմացկունությունը , որը մենք այսքան տարի կերտել ենք :
Մեր առաքելությունը , շարժվելով գրեթե մեկ տասնամյակի նվիրվածությամբ և մեր համայնքի անխոնջ ջանքերով , երբեք այսքան պահանջված չի եղել : Մարտահրավերները , որոնց մենք այսօր բախվում ենք , թեև վախեցնող են , բայց շարունակ առճակատվում են մեզ միշտ առաջ մղող հավաքական ուժի և լավատեսության հետ : Կրթության ոլորտում խորքային բարեփոխումների դրական ազդեցության հանդեպ մեր հավատը մնում է անսասան ՝ լի այն համոզմունքով , որ մեր բոլոր երեխաների ներուժի բացահայտումը կձևավորի ավելի ուժեղ և պայծառ ապագա Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար :
Ապագայի տեսլականը մեզ մոտ հույսի և նորանոր նպատակների հույզեր է առաջացնում : Ապագան կարող է նոր մարտահրավերներ ունենալ , բայց մինչ այժմ մեր փորձությունները մեզ զինել են համարձակորեն դրանց դիմակայելու ճկունությամբ և վճռականությամբ : Այժմ օկուպացված Արցախում ստեղծ-
Տարեկան հաշվետվություն 2023
11