TFA_annual_2023_arm_web | Page 120

118 Դասավանդի՛ր , Հայաստան

ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հայաստանի և Արցախի աշակերտների համար մեր ողջ աշխատանքը հնարավոր է դառնում շնորհիվ ամբողջ աշխարհի մեր առատաձեռն աջակիցների համայնքի : 2023 թվականին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ստացել է ընդհանուրը 4,470,171 դոլարի ֆինանսավորում ՝ Հայաստանում գործող « Դասավանդի՛ր , Հայաստան » կրթական հիմնադրամի և ԱՄՆ-ում գործող մեր 501 ( c ) 3 գործընկեր կազմակերպության ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի բարեկամների միջոցով : Մեր աշխատանքի ֆինանսավորումը գալիս է անհատների , հիմնադրամների , կորպորացիաների և պետական աղբյուրների համադրումից :
ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
2023 թվականին մեզ արդեն երկար տարիներ աջակցող բարերարներ Էլի և Էլա Աքիլյանները հանձն առան ֆինանսավորել Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի մեր ամառային վերապատրաստման ծրագիրը նոր ընդունվածների համար , հաջորդ երեք տարվա ընթացքում : Բացի այդ , խորհրդի անդամներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները դարձան մեր մարզային գործունեության հովանավորները Շիրակի մարզում հաջորդ երեք տարվա համար : Մենք նաև մոծ ուրախությամբ հայտնում ենք , որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ֆինանսավորեց նախատիպային մի ծրագիր մեր « Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորի միջոցով , ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը ( ԱՀԱԸ ) վերահաստատեց իր աջակցությունը մեր կազմակերպությանը ՝ հովանավորելով մեր « Սերունդ » ծրագիրը Ստեփանավանում :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նաև ստացել է երեք դրամաշնորհ « Teach For All » գլոբալ ցանցի միջոցով , մասնավորապես ՝ Կրթության ապագայի հիմնադրամի , Deutsche Post DHL ( DPDHL ) -ի հետ « Go Teach » գործընկերության և « Թող աղջիկները ծաղկեն » հիմնադրամի միջոցով : Այս դրամաշնորհներն աջակցում են կրթական համակարգերի ամրապնդմանը , ուսանողներին ապագա կարիերային նախապատրաստելուն և աղջիկներին հզորացնելու նախաձեռնություններին :

118 Դասավանդի՛ր , Հայաստան