117
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Սիսայդ Ստարտափ Սամմիթ » -ի մասին մասնակիցների հետ կիսվելով մեր առաքելությամբ և տեսլականով :
Միջոցառումը հաջողությամբ ծառայեց մեր հանրային կապերի նպատակների համար . ավելի քան 400 մասնակից հետաքրքրություն հայտնեց մեր Ուսուցիչների առաջնորդության ծրագրի նկատմամբ , և ունեցանք 20 դիմորդ : Արձագանքն ընդգծեց մեր ներգրավման ռազմավարության արդյունավետությունը և ԴիջիԹեքում մեր ներկայության կարևորությունը :
« ՍԻՍԱՅԴ ՍՏԱՐՏԱՓ ՍԱՄՄԻԹ »
« Սիսայդ Սթարթափ Սամմիթ » -ը տեխնոլոգիական ոլորտի առաջատար հրեշտակ-ներդրողների , վենչուրային կապիտալիստների , ձեռներեցների և քաղաքականություն մշակողների ոչ պաշտոնական հանդիպում է , որը տեղի է ունենում ամեն տարի Հայաստանում Սևանա լճի ափին : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը մասնակցեց 2023 թվականի Սամմիթին , որը եզակի հնարավորություն էր մեզ համար ՝ անմիջականորեն շփվելու տեղական տեխնոլոգիական համայնքի հետ կրթական միջոցառումների և խորքային երկխոսությունների միջոցով : Մեր մասնակցությունը ներառում էր կրթական խաղերի կազմակերպում , նվերների հանձնում , ինչպես նաև մեր հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի կողմից անցկացված զրույցը խարույկի շուրջ : Այս միջոցառումները ոչ միայն բարձրացրին մեր կրթական նախաձեռնությունների մասին իրազեկվածությունը , այլև հնարավորություն ստեղծեցին Հայաստանի կրթական համակրգի մասին խորքային քննարկումների :
Գագաթնաժողովում մեր ներկայությունը նշանակալի էր և բազմակողմանի : Կրթական վիկտորինայի միջոցով մենք հնարավորություն ունեցանք զրուցելու ավելի քան 270 մասնակցի հետ ՝ իրազեկելով նրանց Հայաստանի կրթական մարտահրավերների մասին : Ավելի քան 55 մասնակից ներգրավվեց մեր կազմակերպած կանգնած թիավարության դասերին , որը հիանալի հնարավորություն էր համատեղել ֆիզիկական ակտիվությունը կրթական քարոզչության հետ : Ընդհանուր առմամբ , մեր ուղերձը հասավ ավելի քան 350 անձի ՝ ընդլայնելով մեր աջակիցների և պաշտպանների համայնքը : Միջոցառումից հետո մեր նախաձռնությունը շարունակվեց ռազմավարական սոցիալական մեդիա արշավներով և հետադարձ կապի հաղորդակցություններով : Գագաթնաժողովում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի տաղավարը ծառայեց որպես փոխգործակցության , ուսուցման և բացահայտման կենտրոն ՝ ամրապնդելով մեր առաքելությունը ևհաստատելով նոր կապեր ։
Տարեկան հաշվետվություն 2023
117