115
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին ԴԻՋԻԹԵՔ23-ի մասին
Շարքը բաղկացած է 11 մասից , որոնցից յուրաքանչյուրը լուսաբանում է առանձին թեմաներ ՝ սկսած գյուղական առօրյա կյանքից մինչև սահմանամերձ բնակավայրերի իրականություն : Շարքը հեռարձակվել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից :
Այս նախաձեռնության շնորհիվ մենք ցույց տվեցինք « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշխատանքի իրական ազդեցությունը և իրազեկեցինք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներին առկա կրթական խնդիրների մասին :
Վավերագրական հաղորդաշարը խորությամբ պատմում է Ուսուցիչ-Առաջնորդների կյանքը ՝ սկսած բարձր մրցակցային ընտրության փուլից մինչև նրանց կայացումը Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայում որպես մեր երկամյա ծրագրի մաս իրենց գյուղական համայնքներում աշխատանքի անցնելուց առաջ : Հաղորդաշարի տասնմեկերորդ հատվածը նվիրված է « Դասավանդի՛ր , հայաստան » -ի անձնակազմի անխոնջ ջանքերին , որոնք , ինչպես մեր Ուսուցիչ-Առաջնորդները , նվիրված են կրթական արդարակշռության խթանմանը ողջ երկրում : Երկրի մակարդակով վավերագրական հաղորդաշարի հեռարձակումը նպատակ ուներ լուսաբանել Հայաստանի գյուղական համայնքների չբացահայտված ներուժն ու գեղեցկությունը ՝ հույսի և հավաքական դիմակայունության ուղերձ հղելով : Ֆիլմերում պատմվում է Ուսուցիչ-Առաջնորդների տպավորիչ ուղին և հրավիրում դիտողներին միանալու կրթությունը վերափոխելու և երիտասարդ մասնագետների սերունդն հզորացնելու նրանց առաքելությանը :
ԴԻՋԻԹԵՔ23
ԴիջիԹեքը տարածաշրջանի ամենախոշոր ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն է , որին 2023 թվականին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի մասնակցությունը հավաքագրման և իրազեկման նորարարական մոտեցմամբ նոր շունչ հաղորդեց : Մեր ցուցահանդեսը ՝ « Դեղին Խորանարդ » -ը , ներկայացրեց վիրտուալ իրականություն , որը մասնակիցներին տեղափոխում էր Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոց ՝ ցույց տալով , թե ինչպիսին է իրականում գյուղական կրթությունը : Նախաձեռնությունը , որը ներկայացրեց նախկին Ուսուցիչ- Առաջնորդ Արշակ Պողոսյանը , օգնեց այցելուներին ավելի լավ հասկանալ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ազդեցությունը Քարինջի նման համայնքներում : Բացի այդ ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ելույթ ունեցավ ԴիջիԹեք23-ում ՝ միջոցառման
Տարեկան հաշվետվություն 2023
115