TFA_annual_2023_arm_web | Page 116

114 Դասավանդի՛ր , Հայաստան
Ուսուցիչ-Առաջնորդների ունեցած փորձի վրա ։ Մեր ջանքերն ուղղված էին ճգնաժամի նկատմամբ միջազգային ուշադրությունը գրավելուն ՝ նպատակ ունենալով մոբիլիզացնել աջակցություն և օգնություն տուժած համայնքների համար ։
Մեր իրազեկման նախաձեռնություններին հաջորդեց գործընկերությունը Համահայկական Ուսանողական Միության և « Թաքնված ճանապարհ » նախաձեռնության հետ ՝ կազմակերպելու # ArtsakhTalks-ը ։ Վիրտուալ ֆորումների այս շարքը ծառայեց որպես մեր շահերի պաշտպանության ջանքերի շարունակություն ՝ Արցախում մեր դպրոցական համայնքների համար ապահովելով հարթակ իրենց իրականությունը համաշխարհային լսարանի հետ կիսվելու համար ։ Այս ֆորումների միջոցով իրականացված քննարկումներն օգնեցին մարդկայնացնել շրջափակման ազդեցությունը , որը հանգեցրեց իրավիճակի ավելի լավ ընկալմանը և միջազգային հանրության կողմից ավելի մեծ աջակցությանը ։
Ճգնաժամին ի պատասխան ՝ մենք փոփոխեցինք մեր հաղորդակցման ռազմավարությունը ՝ ընդգծելու կրթության վրա ունեցած ծանր ազդեցությունը ՝ այն սահմանելով որպես « Արտակարգ իրավիճակները կրթության մեջ »: Մենք կիսվել ենք տեղահանումների և Արցախի կրթական համայնքի առջև ծառացած մարտահրավերների ցավալի պատմություններով ՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել ։ Միաժամանակ մենք համագործակցեցինք տեղական լրատվամիջոցների հետ և օգտագործեցինք մեր թվային հարթակները լայնորեն տարածելու այս պատմությունները ՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկությունը , ստանալ աջակցություն և լուծել տուժած երեխաների հրատապ կրթական կարիքները :
« ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր , ՀԱՅԱՍՏԱՆ » -ի ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱՐՔ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը իր առցանց պատմությունների նախաձեռնությունների շրջանակում համագործակցեց « Բարս Մեդիա » -ի հետ , որը Երևանում գործող անկախ կինոարտադրող ընկերություն է : Այս համագործակցության արդյունքում ստեղծվեց ոգեշնչող փաստավավերագրական ֆիլմերի շարք ՝ նվիրված 10 Ուսուցիչ- Առաջնորդի , նրանց կյանքին և այն դրական փոփոխություններին , որոնք նրանք իրականացնում են Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում :
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին # ArtsakhTalks-ի մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի վավերագրական ֆիլմերի շարքի մասին

114 Դասավանդի՛ր , Հայաստան