STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Página 75

written by Athanasius of Alexandria, on request of patriarch Ioan- nis of Otzun, as part of the preparation. Վարդազարյան Օլգա - Vardazaryan Olga - Вардазарян Ольга Աստվածուրացությունը և նովատական խնդիրը միջնադարյան Հայաստանում «Կանոնք Սեւանտեայ» կամ «Թուղթ Սեւանտեայ եպիսկո- պոսի գլուխք ԺԴ» (Կանոնագիրք Հայոց, Ա խմբ., ԺԹ խումբ) պա- րունակում է մի դրույթ (կանոն Ը) ուրացողների վերաբերյալ, որն իր խստությամբ միանգամայն գերազանցում է նույն խնդրին վե- րաբերող «Կանոնագրքի» այլ հոդվածները` Անկյուրիայի ժողովի կանոնը, որն ընդունված էր Լիկինիոսի հրահրած հալածանք- ների առիթով, Բարսեղ Մեծի, ինչպես և դրան համապատաս- խանող Թադդեոս առաքյալի, Գրիգոր Աստվածաբանի և Երկրորդ Նիկիական ժողովի ԺԲ կանոնները. «Եթէ ոք ի հաւատս կացցէ ամիսս երկու եւ դարձցի յետս, նզովեալ եզիցի: Որոշեցէք զամե- նայն աւուրս կենաց իւրոց իբրև զչարագործ, զի զաւանդ Տեառն իւրոյ կորոյս եւ ընդ ապաշխարողս մի՛ խառնէք յաւիտեան»: Հա- մեմատելով այս դրույթը Սոկրատ Սքոլաստիկոսի «Եկեղեցական պատմության» մեջ նովատականների մասին հաղորդած տեղե- կությունների հետ, կարելի է մտածել, որ խնդրո առարկա կանո- նը ծագում է նովատական կամ նովատականությանը հարազատ միջավայրից: Մինչդեռ ինքը Սոկրատը նշում է, որ նովատա- կանները հին բարեպաշտության կրողներ են, ուստի ենթադրելի է, որ այն, ինչ վերագրվում էր նրանց իբրև նորամուծություն, իրականում հնագույն քրիստոնեական սովորույթ է: Այս լույսի ներքո հետաքրքիր է դիտել որոշ հայ հեղինակների, հատկապես՝ Ղազար Փարպեցու պատկերացումներն աստվածուրացության վերաբերյալ (Վարդան և Վահան Մամիկոնյանների մարտիրո- սանալու ձգտումը՝ կեղծ ուրացությունը քավելու համար ևն): 75