STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 18

որ հավատքի տարածման պաշտոնական լեզուներն էին հունա- րենը (Փոքր Հայք, Կապադովկիա, Կիլիկիա, Մեծ Հայքի արևմըտ- յան շրջաններ), ասորերենը (Մեծ Հայքի հարավ), ինչպես նաև հայերենը, իբրև հիշատակված տարածքների հիմնական խոսակ- ցական լեզու. Ե դարում Հայոց եկեղեցին Մեսրոպ Մաշտոցի գոր- ծունեության շնորհիվ լուծեց նաև այդ տարածքների բնակչու- թյան այբուբենի խնդիրը։ Ե դարի սկզբին՝ Սահակ Պարթևի իշխանության տարի- ներին, Հայոց եկեղեցին արդեն ինքնագլուխ էր, և ինքն էր որոշում սեփական եկեղեցական կառույցի փոխհարաբերությունները Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի հոգևոր և աշխարհիկ կառույցների հետ. նրա ղեկավարած նվիրապետա- կան համակարգում էին Վիրքն ու Աղվանքը։ Այնուամենայնիվ, եկեղեցական կառույցը, որը Հայաստանի բաժանման ժամանակ- ներից կրկին անցել էր Գրիգոր Լուսավորչի ժառանգների իշ- խանության տակ, ղեկավարում էր Ներսես Մեծի որդին՝ Սահակ Պարթևը։ Այս պայմաններում, Պարսից պետության տիրապե- տության ներքո, Հայոց եկեղեցական կառույցը հետզհետե ինք- նավար կարգավիճակ է ստանում նաև Սասանյանների հովանու ներքո, քանի որ գլխավոր եպիսկոպոսական աթոռը հաստատ- ված էր սկզբում Վաղարշապատում, իսկ Ե դարի վերջերից՝ մարզպանի նստավայր Դվինում։ Քրիստոնեական Կապադով- կիայի և Միջագետքի վրայով Հայաստան թափանցող հունալեզու և ասորալեզու գրականություններին հակադրվելու և ազգային մատենագրությամբ նոր կրոնը սեփական ժողովրդի ինքնագի- տակցության բովով անցկացնելու առաքելությամբ Մաշտոցը ձեռնամուխ եղավ այբուբենի ստեղծմանը: Ինչպես վկայում են Կորյունը, Փարպեցին և Խորենացին. սերտ և բարեկամական միությամբ, իրենց դպրություններն էին զարգացնում և մշակու- թային ինքնությունը պաշտպանում նաև Այսրկովկասի հարևան երկրները: Սա պայքար էր ոչ միայն մազդեականության և պար- սից կրոնի, Սասանյան Պարսկաստանի մշակութային համաձու- լարար սպառնալիքի դեմ, այլ նաև երկարաժամկետ պայքար էր 18