STUDIES ON THE ORIENTAL SOURCES AND HISTORIOGRAPHY IN ARMENIA (EARLY Ծր․Ամփ․վերջն1 a5 | Page 15
Աղաբեկյան Լիանա - Aghabekyan Liana -
Агабекян Лиана
Կիլիկյան Հայաստանը ԺԲ դարի Բ կեսի
Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական
գործընթացներում
ԺԲ դարի երկրորդ կեսին Մերձավոր Արևելքում ձևավորվել
էր ռազմաքաղաքական բարդ իրադրություն, որից փորձում էր
օգտվել Կիլիկիայի հայոց իշխանությունը: Վերջինս իր աշխար-
հագրական դիրքի պատճառով գտնվում էր տարածաշրջանի
ռազմական խմորումների խաչմերուկում և անխուսափելիորեն
իր վրա էր կրում տարաբնույթ քրիստոնյա և մահմեդական քա-
ղաքական ուժերի պայքարի ազդեցությունը:
Քննարկվող ժամանակաշրջանում Կիլիկիայի հայոց իշխա-
նությունը փորձում էր տարածաշրջանի ռազմաքաղաքական
գործընթացները հնարավորության սահմաններում ծառայեցնել
իր քաղաքական շահերին, այն է.
1. ամրապնդել իր հեղինակությունը Մերձավոր Արևելքում,
մասնավորապես տարածաշրջանում ակտիվ դերակատա-
րում ունեցող խաչակրաց համակարգում,
2. վերջնականապես թոթափել Կիլիկիայի հայկական իշխա-
նության նկատմամբ Բյուզանդական կայսրության քաղա-
քական ազդեցությունը,
3. կյանքի կոչել Ռուբինյան իշխանության գլխավոր քաղաքա-
կան ծրագիրը, այն է՝ Կիլիկիայի հայոց իշխանությունը
հռչակել թագավորություն:
Կիլիկյան Հայաստանը, գտնվելով մի կողմից մահմեդական
տարաբնույթ քաղաքական ուժերի, իսկ մյուս կողմից՝ Մերձավոր
Արևելքում ձևավորված խաչակրաց պետությունների միջավայ-
րում, չէր կարող կենսագործել իր քաղաքական ծրագրերը՝
առանց վերջիններիս հետ դաշնակցային հարաբերությունների
հաստատման կամ գոնե փոխադարձ չեզոքության պահպանման:
Սա էր պատճառը, որ քննարկվող ժամանակաշրջանում հայկա-
15