Դուք օրվա ընթացքում պարբերաբար շարժվում եք, մի գործից մյուսին եք անցնում, բայց ոչ-մի իրական կարիք չկա Ձեր գործի համար։ Ձեզ թվում է՝ շատ գործ եք արել, բայց վերանայելով օրը, հասկանում եք, որ դա ընդամենը ջուր ծեծոցի է եղել։ Շատ հոգնած եք և հազիվ եք ոտքերի վրա կանգնում։
Հիմա ի՞նչ կասեք արդյունավետ օրվա մասին։
Արդյունավետ կազմակերպությունը հստակ սահմանում է առաջնահերթ առաջադրանքները ընկերության բոլոր մակարդակներում։ Այս կազմակերպությունները սահմանում են «պետք է անել», «խորհուրդ է տրվում անել» և «կարելի է անել» առաջադրանքների տարբերությունները։
«Պետք է անել» առաջադրանքները ենթակա են առաջնահերթ կատարման կազմակերպության նպատակային ձեռքբերումները նվաճելու համար։
«Խորհուրդ է տրվում անել» առաջադրանքները կարևոր են, բայց շտապ կատարման ենթակա չեն։
«Կարելի է անել» առաջադրանքները պետք է մի կողմ դնել։ Սրանք հեշտ կատարվող առաջադրանքներն են, որոնք առաջացնում են զբաղվածության հետ կապված լավ զգացումներ։ Այս զգացումը հաճախ շփոթում ենք արդյունավետության հետ։
Նախկինում հավատում էի, որ հաջողակ օրը ներառում է անելիքների ցուցակը դատարկելը, անկախ դրա վրա ծախսված ժամանակից։ Հիմա ասում եմ՝ քանակը առանց որակի ու կենտրոնացման հավասարվում է զբաղված ու հոգնեցուցիչ օրվա։
35 տարվա զինվորական ու ձեռնարկատիրական կյանքի ընթացքում հինգ առաջնորդությունների դասեր եմ քաղել։ Եվ կարևորում եմ «խորհուրդ է տրվում անել» և «կարելի է անել» առաջադրանքներին ոչ ասելու և արդյունավետ մնալու կարողությունը՝ կենտրոնանալով «պետք է անել» առաջադրանքների վրա։
Այնպես, որ վաղը երեկոյան ժամը վեց անց կես տուն վերադառնալու փոխարեն, սկսեք օրը Ձեր անելիքների ցուցակը կարգի բերելով։ Մի փոքր մարզումներից հետո տուն կհասնեք ժամը վեցին դրական էմոցիաներով լեցուն։
Ռենդի Հ. Նելսոն, ձեռնարկատեր