SmartMag Issue 9 | Page 31

«Պետք է անել»,

«խորհուրդ է

տրվում անել» և «կարելի է անել»։ Առաջնորդության դասընթաց

Պատկերացրեք վաղը երեկոյան ժամը վեց անց կես է։ Դուք հենց նոր մտել եք տուն, դատարկել եք պայուսակը կամ ճամպրուկը և Ձեր սիրելին հարցնում է, թե ինչպես է անցել Ձեր օրը։

Իրականում դուք ունեք երկու պոտենցիալ պատասխան՝ զբաղված կամ արդյունավետ։ Անկախ Ձեր պատասխանից, դուք հավանաբար զգում եք, որ օրվա ընթացքում մեկօրյա աշխատանքից ավելին եք ներդրել։ Բայց Ձեր աշխատանքը զբաղվա՞ծ էր, թե արդյունավետ։

Սկսենք առաջին պատասխանով։

Դժբախտաբար շատ կազմակերպություններ են իրենց աշխատանքային օրը կազմակերպում այս ձևով։ Աշխատանքի տեմպը բարձր է, ակտիվության մակարդակը՝ կայուն, բայց աշխատանքային միջավայրը բռնկվող է։