“As I said before…” («Ինչպես ես արդեն ասել էի ...»):
Մենք բոլորս մոռանում ենք տարբեր բաներ ժամանակ առ ժամանակ: Այս արտահայտությունը հնչում է այնպես, կարծես դու շեշտում ես, որ նորից պետք է կրկնել նյութը, ինչը հաճելի չէ լսողի համար, ով իսկապես շահագրգռված էր լսելու ձեր տեսակետը: Արտահայտությունը ցույց է տալիս, որ կա՛մ դուք եք ձեզ անպաշտպան զգում, կա՛մ համարում եք, որ բոլորից գիտակ եք:
Փոխարենը՝ ավելի հստակ և հետաքրքիր ձևով փորձեք փոխանցել ուղերձը: Այս կերպ նրանք կհիշեն, թե ինչ եք ասել:
“Good luck.” («Բարի բախտ»):
Իհարկե, աշխարհի վերջը չէ, եթե ցանկանում եք «բարի բախտ» մաղթել, բայց կարող եք ավելի գեղեցիկ դա ասել, քանի որ այս արտահայտությունը ենթադրում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ ձեր բախտը բերի:
Փոխարենը ասեք `“I know you have what it takes”(«Դու ամեն ինչ ունես հաջողության հասնելու համար»): Սա ավելի ճիշտ արտահայտություն է, քանի որ ենթադրվում է, որ նա հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ ունի և հաղորդում է մարդուն վստահություն:
“It’s up to you.” or “Whatever you want.” («Դուք ասեք…» կամ «Այն ինչ դուք կցանականաք»):
Թեև կարող եք անտարբեր լինել հարցին, ձեր կարծիքը կարևոր է այն անձի համար, ով հարցնում է, հակառակ դեպքում նա չեր ասի:
Փոխարենը ասեք.“I don’t have a strong opinion either way, but a couple things to consider are…” («Ես հստակ կարծիք չունեմ, բայց մի քանի բան կա, որ պետք է հաշվի առնել ...»): Երբ արտահայտում եք ձեր կարծիքը (նույնիսկ առանց ինչ-որ կողմ ընտրելու), դա ցույց է տալիս, որ դուք հետաքրքրված եք: