Սոցիալական իրազեկության գեղեցկությունը այն է, որ մի քանի պարզ ճշգրտումներ խոսքի մեջ, կարող են մեծապես բարելավել ձեր հարաբերությունները այլ մարդկանց հետ:
Այդ նպատակով կան մի շարք արտահայտություններ, որոնցից Smart մարդիկ խուսափում են: Ստորև կտեսնեք այն անգլերեն արտահայտությունները, որոնք միջազգային հարաբերություններում խորհուրդ չի տրվում օգտագործել:
Մեգըն Բյորք, oCornell-ի CMO
“You look tired.” («Հոգնած տեսք ունեք»)
Հոգնած մարդիկ, ընդհանրապես, գրավիչ չեն. նրանք ունեն թախծոտ աչքեր և թափթփված մազեր, նրանք դժվար են կենտրոնանում և հաճախ փնթփնթում են: Ինչ-որ մեկին ասելով, որ նա հոգնած տեսք ունի` նկատի եք ունենում վերը նշվածները:
Փոխարենը ասեք.“Is everything okay?” («Ամեն ինչ լա՞վ է»): Շատերը հարցնում են, ինչ-որ մեկին հոգնած է, թե ոչ, քանի որ նրանք մտադիր են օգնել (նրանք ուզում են իմանալ, ամեն ինչ կարգին է, թե ոչ): Փոխարենը՝ ուղղակի հարցրեք: Այս կերպ նա կարող է կիսվել: Կարևոր է, որ նա ձեզ տեսնի որ դուք մտահոգված եք իրենով, այլ ոչ թե կարեկցում եք:
“Wow, you’ve lost a ton of weight!” («Վա՜յ, ինչքան ես նիհարել»):
Այս դեպքում ձեր կոմպլիմենտը ստեղծում է այնպիսի տպավորություն, որ դուք քննադատում եք: Երբ ասում եք, որ նա նիհարել է, ենթադրվում է, որ նա ճարպոտ է եղել:
Փոխարենը ասեք `“You look fantastic” (« նրբագեղ տեսք ունեք »): Համեմատելու փոխարեն, թե ինչպիսի տեսք ունի նա հիմա, և թե ինչպիսի տեսք ուներ անցյալում, պարզապես հաճոյախոսեք իրեն: