SmartMag Issue 3 | Page 8

Երբ 2000թ.-ին Մայքլ Ջոզեֆը դարձավ Սաֆարիքոմի՝ հեռահաղորդակցության ոլորտի գիգանտ Վոդաֆոնի քենիական մասնաճյուղի գործադիր տնօրեն, ընկերությունն ուներ սոսկ 18000 բաժանորդ: 10-ամյակ անց Սաֆարիքոմը կարող էր պարծենալ իր 17 միլիոն օգտատերերով:

Մայքլ Ջոզեֆ

Մոբայլ փողի Կառավարող տնօրեն, Վոդաֆոն

Սաֆարիքոմը գործարկեց իր ծառայությունը 2007թ.ին, ի սկզբանե որպես միկրոֆինանսների հեշտացման միջոց՝ հույս ունենալով շրջանցել անարդյունավետություններն ու պետության կանխիկ տնտեսության ռիսկերը:

Գաղտնիքը՝ զարգացումը և բջջային հեռախոսի միջոցով M-Pesa վճարային համակարգի ուշագրավ տարածումն էր, ինչն էլ ղեկավարում էր Ջոզեֆը: