SmartMag Issue 3 | Page 7

Մնայուն արժեք ստեղծող բիզնես ՛՛ֆանտազյորներ՛՛

Բարեգործական ամենամեծ կազմակերպությունը աշխարհում մոտ 40 միլիարդ դոլարի նվիրաբերությամբ այն հիմնադրամն է, որը մեծապես կենտրոնացել էր մալարիայի, սուր,վարակիչ ու ինֆեկցիոն աղետների պատճառած ավերածությունների զսպմանը: Հիմնադրամի օգնությունը ավելի քան ծառայեց իր նպատակին. 2000թ.-ից սկսած՝ 4 պետություններ արմատախիլ արեցին մալարիան՝ ի շնորհիվ այդ օգնության:

Բիլլ և Մելինդա Գեյթս զույգը աշխարհում ոչ միայն ամենահարուստն է, այլ նաև ամենամեծահոգին: Նրանք իրենց հարստության ավելի քան 95%-ը գրավադրել են և արդեն ավելի քան 27 միլիարդ դոլար նվիրաբերել բարեգործությանը:

2014թ.-ից զույգը Հնդկաստանում նաև աշխատում է՝ բերելու մոբայլ բանկինգը 2 միլիարդ չափահասների համար, ովքեր անգամ չունեն բանկային հաշիվ: