2 Ճանապարհ առավել համոզիչ լինելու համար
Ոչ բոլորն են խոսում թվերով: Մարքեթինգի մարդիկ խոսում են մարքեթինգի լեզվով, Մարդկային ռեսուրսների մասնագետները՝ մարդկային ռեսուրսների, ՏՏ մարդիկ խոսում են այն տարօրինակ լեզվով, որը կոչվում է ՏՏ լեզու:
Ամենամեծ սխալներից մեկը, երբ փորձում են մարդու վրա ներազդել, այն է, որ հաղորդակցվում են իրենց սեփական կոմֆորտի զոնայի կոնտենտով, մինչդեռ անհրաժեշտ է խոսել այն մարդու կոմֆորտի զոնայի տեսանկյունից, ում փորձում են համոզել:
Այս առանցքային նյուանսը անմիջականորեն ունի այն գիտական հիմքը, ըստ որի՝ այն մարդը, ում վրա անհրաժեշտ է ազդեցություն ունենալ, պետք է համոզված լինի, որ ձեր շահերը համընկնում են: Եվ այս պարագայում տարածված լուծումը նույն լեզվով խոսելն է: