SmartMag Issue 11 | Page 8

Սանտայի կերպարի բնորդը իրականում գոյություն է ունեցել:

Սանտային նկարելու համար բնորդ է հանդիսացել Սանդբլոմի ընկերը՝ Լուի Փրենթիսը: Վերջինիս մահից հետո Սանդբլոմը որպես բնորդ օգտագործել է ինքն իրեն՝ նկարելով հայելու օգնությամբ:

Սպառողները այնքան էին տարվել Սանտայի կերպարով, որ ամեն մանրուք գրավում էր նրանց ուշադրությունը, և եթե նկարներում նկատում էին փոփոխություն, անմիջապես նամակ էին գրում Coca-Cola ընկերությանը՝ հարցնելու փոփոխության պատճառը: Այդպես օրինակ նրանք նկատել էին, որ Սանտայի գոտին պատկերված էր հակառակ կողմից,մի ուրիշ անգամ էլ Սանտայի մատին չի եղել ամուսնական մատանին, և մարդիկ նամակ են գրել՝ հարցնելու՝ ինչ է պատահել տիկին Կլաուսին:

Սանտան նոր ընկեր ձեռք բերեց 1942 թվականին:

1942 թվականին Coca-Cola ընկերությունը գովազդներում սպառողներին ներկայացրեց “Sprite Boy” (sprite-էլֆ) կերպարին, որը հանդես էր գալիս Սանտայի հետ միասին: Կերպարի հեղինակը կրկին Սանդբլոմն էր:

Սանտան անիմացվեց 2001 թվականին:

2001 թվականին Coca-Cola ընկերությունը թողարկեց Սանտայի մասնակցությամբ հեռուստատեսային ամանորյա գովազդ: Գովազդի հեղինակն է օսկարակիր նկարիչ- մուլտիպլիկատոր Ալեքսանդր Պետրովը: