1920-ականներից ի վեր Սանտան պատկերվում է Coca Cola-ի գովազդներում
Coca-Cola ընկերությունը 1920-ականներից ի վեր սկսեց ամանորյա գովազդումը այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսին էր “The Saturday Evening Post” ամսագիրը: Սկզբում Սանտան այդ գովազդներում պատկերվում էր խստահայաց մարդու կերպարով: 1930 թվականին Ֆրեդ Միզենը պատկերեց Սանտային ամբոխի մեջտեղում կանգնած Coca-Cola-ի հյութ խմելիս: Միզենի նկարը տպագրվեց “The Saturday Evening Post” ամսագրի ամանորյա թեմատիկ գովազդների շարքում:
Coca Cola-ն իր ներդրումն ունի Սանտայի ներկայիս իմիջի ստեղծման մեջ
Coca-Cola ընկերությունը սկսեց ավելի լուրջ քայլեր կատարել գովազդային ոլորտում: Ընկերությունը Սանտային ուզում էր տեսնել գովազդում ավելի իրական և սիմվոլիկ պատկերմամբ: Աշխատանքը հանձնարարվեց նկարիչ Հեդոն Սանդբլոմին: Վերջինս Սանտայի կերպարի ստեղծման ոգեշնչումը ստացավ «Սուրբ Նիկոլասի այցը» պոեմից, որտեղ Սուրբ Նիկոլասի նկարագրությունը՝ որպես ջերմ, հաճելի անձնավորության, Սանդբլոմին ոգեշնչեց գովազդի համար հենց այդպիսի պատկերում տալ Սանտային: Սակայն Սանտայի կարմիր հանդերձանքը Սանդբլոմի գաղափարը չէր և ոչ էլ պայմանավորված էր ապրանքանիշի կարմիր գույնով:
Այս արժեքավոր նկարները դեռևս պահվում են Coca-Cola ընկերության արխիվում և երբեմն ցուցադրվում են աշխարհի հայտնի թանգարանների ցուցահանդեսներում: