SmartMag Issue 11 | Page 4

Ձեռնարկատերերի մղձավանջը նախքան Սուրբ Ծնունդը։ Տարեկան պարգևավճարների հաշվարկը

Յուրաքանչյուր ընտանիքի համար տոները ուրախություն են, իսկ բիզնեսների սեփականատերերի համար այն պիտի խորը գնահատանքի և բավակավության պահ դառնա։ Քանի որ տարին ավարտվում է, ձեռնարկատերերը կարող են հպարտանալ իրենց ղեկավարած ընկերությունով, իրենց հաճախորդներով, եկամտով և աշխատակիցներին ապահոված հնարավորություններով։

Դեն Ֆոլին, այս ամենի հետ մեկտեղ նկատում է, որ դեկտեմբերը հաճախ սթրեսի, տագնապի ու անհանգստության ամիս է բիզնեսի սեփականատերերի համար։

Դա տարեվերջյան սարսափելի պարգևավճարների ժամանակն է, այն մարդկանց անքուն է պահում։

Ֆոլին կանաչապատման և ձնամաքրման հաջողակ բիզնես էր դրել, որը մի քանի տարի առաջ վաճառեց։ Սկսած այդ ժամանակից նա բիզնես թրեյներ է։ Շատ քիչ բան է ընկերությունների ղեկավարներին այդքան անհանգստություն պատճառում, ինչքան տարեվերջյան պարգևավճարների կազմումը։

Պատճա՞ռը։ Շատ ընկերություններ չունեն լավ մտածված, թափանցիկ պլան։ Հակառակը, շատերը ստուգումները թողնում են տոների ժամանակ վարելու։