SmartMag Issue 11 | Page 16

Սանտային ճգնաժամը չի վախեցնում

Անգամ տնտեսական ամենածանր վիճակը Սանտային հետ չի պահի և չի կոտրի ձեռներեցի ոգին: Սանտան կարողացավ պահել իր մրցունակությունը Մեծ ճգնաճամի տարիներին: Գուցե երեխաները այդքան շատ նվերներ չէին ստանում, բայց մեկ է Սանտան բավարարում էր իր հաճախորդներին:

Եթե Դուք էլ եք ցանկանում, որ Ձեր բիզնեսը գոյատևի ֆինանսական ճգնաժամի պահին, կենտրոնացեք միայն անհրաժեշտ և կարևոր առաջարկների վրա: Այսպես Դուք կխուսափեք անիմաստ գումար վատնել արտադրանքի վրա, որը երկրորդական պահանջարկ ունի:

Եղեք Սանտայի պես անփոխարինելի

Ինչպե՞ս է Սանտան կարողացել անգամ Քրիստոսի ծննդից առաջ էլ մինչև մեր օրերը պահել իր մրցունակությունը: Պատճառն այն է, որ Սանտան իր հաճախորդներին պարգևում է երջանկություն և ոգեշնչում է նրանց:

Իսկ Ձեր բիզնեսը ոգեշնչու՞մ է Ձեր հաճախորդներին կամ նրանց երջանկացնու՞մ է: Կարո՞ղ են նրանք գտնել ձեզ փոխարինողներ: Դուք Ձեր շուկայում նույն դերն ունե՞ք, ինչ Սանտան Ամանորին:

Սանտան կառուցել է ամուր թիմ, որը միշտ իր կողքին է

Սանտան չէր կարող այդպիսի լեգենդ դառնալ, եթե աշխատեր մենակ: Նա փորձառու և տաղանդավոր թիմ ունի, որն իրեն օգնում է: Օրինակ նրան օգնում են էլֆերը և եղնիկները: Սանտան նաև գիտի, որ իր տաղանդով փայլող աշխատակիցներին պետք է երբեմն իր երախտագիտությունը հայտնի և ուշադիր լինի նրանց նկատմաբ: