SmartMag Issue 11 | Page 15

Ոչ մեկը չի կարող Սանտայի հետ մրցել հաճախորդի հավատարմությամբ

Մենք չենք կարող ժխտել, որ Սանտան լայնածավալ շուկա է ընտրել իր բիզնեսի համար: Աշխարհի կտրվածքով Սանտան ունի մոտավորապես 2 միլիարդ հաճախորդ: Բայց սա դեռ ոչինչ չի ասում: Նա իր հաճախորդներին բաժանում է երկու խմբի՝ լավ և չարաճճի: Շատ պարզ է. եթե հաճախորդը լավը չէ, Սանտան իր ժամանակը չի վատնում և չի բերում հենց այն նվերը, որը հաճախորդը ցանկանում է: Բայց լավ հաճախորդների դեպքում Սանտայի քաղաքականությունը փոխվում է: Նա լսում է նրանց ցանկությունները և բարեխղճորեն իրականացնում դրանք:

Հետևաբար լսե՛ք Սանտային, առաջնահերթությունը տվեք Ձեր լավ հաճախորդներին և միշտ լսեք՝ ինչ են նրանք ուզում:

Ընդլայնեք Ձեր առաջարկները

Եթե տեսել եք «Սանտա Կլաուսի արկածները» ֆիլմը, ապա կհիշեք, որ Սանտան իր բիզնեսը սկսեց մի հասարակ խաղալիքից և երբ տեսավ, որ երեխաներին դա դուր է գալիս, և նրանք ավելին են ուզում, Սանտան ընդլայնեց իր առաջարկները:

Դուք նույնպես աշխատեք չսահմանափակել ինքներդ ձեզ: Մտածեք ընդլայնել ձեր առաջարկները և դրանք ճիշտ ներակայցնել շուկայում:

Սանտան հանգստանում է

Այո, սա ճիշտ է: Ամբողջ տարի նվերներ պատրաստելուց և դրանք բաժանելուց հետո Սանտան գնում է հանգստի որևէ տաք կղզի: Սա արդարացի է. նա ամբողջ տարին աշխատել է:

Նմանեցրի՞ք Ձեզ Սանտային, ուրեմն Դուք էլ փորձեք մի քիչ հանգստանալ: Ձեռներեցը նույնպես մարդ է և չի կարող միշտ արդյունավետ աշխատել և լինել նորարար, եթե չի հանգստանոմ: