SmartMag Issue 11 | Página 11

Դուք կնվազացնեք ձեր ծախսերը

Եթե դուք մի շաբաթով փակեք ձեր գրասենյակը, ապա դուք ստիպված չեք լինի վճարել լույսի կամ շատ ջեռուցման համար տարվա ամենամութ և ամենցուրտ ժամանակահատվածում: Եվ եթե դուք չեք փակել այն, ձեր աշխատակիցներից առնվազն մի քանիսը այս շաբաթ արձակուրդ կվերցնեն: Այսպիսով, դուք պետք է ջեռուցեք և լուսավորեք մասնակի դատարկ աշխատավայրը:

Դուք կսիրվեք:

Մարդկանց համար Սուրբ ծննդյան արձակուրդը մեծ նվեր է հանդիսանում, աշխատակիցների ներգրավման մեծ գործիք է և մեծ հավաքագրման օգնություն: Գուցե դա է պատճառը, որ ընկերությունների մեկ երրորդ մասը արդեն դա անում է:

Դուք կտեղեկացնեք ձեր աշխատողներին, որ երբեմն հանգստանալը նորմալ է

Թեև ամերիկացիները ավելի քիչ արձակուրդներ են ստանում, քան շատ արևմտյան երկրներում աշխատող մարդիկ, նրանք չեն հանգստանում իրենց հատկացված ամբողջ ժամանակի ընթացքում և ամերիկացիների մեկ երրորդը ընդհանրապես արձակուրդ չի վերցնում: Եվ դա այդքան էլ լավ չէ: Դուք ինչպես ղեկավար կարող եք ծառայել որպես օրինակ: Եթե ​​աշխատողները երբեք չտեսնեն ձեզ արձակուրդ վերցնելիս, ապա նրանք կմտածեն, որ դա հենց այն է ինչ պետք է առաջ գնալու համար: Իսկ եթե իրենք ​​տեսնեն, որ դուք մեկ-մեկ վերցնում եք արձակուրդներ նրանք կիմանան, որ դուք կարող եք հաջողակ կարիերա ունենալ, բայց ժամանակ առ ժամանակ,հանգստանալ և անցականցել այդ ժամանակը սիրելիների հետ: